Երևի ամենազզվելի պահն է, երբ ոչինչ չեմ ուզում: Ամեն ինչ տհաճ է ու միեևնույնն է ինչ կլինի: Աշխարհը պայթի էլ, Երկիր մոլորակը քանդվի էլ, ինձ միևնույնն է: Ամեն ինչ այսպես է սկսվում. առավոտ: Քնաթաթախ, անտարբեր ինքս իմ հանդեպ, կիսասանրված, պայուսակս կիսատ դասավորած վազում եմ դուրս, որ դասից գոնե 10 րոպեից ավել չուշանամ: Հասնում եմ դպրոց ու քունս սկսում է գալ: Դասերի ժամանակ ամեն ինչ անում եմ, որ ուշադրությունս կենտրոնացնեմ միայն դասի վրա: Անկեղծ եմ ասում` ամեն ինչ անում եմ: Բայց դե առարկաներ կան, որոնց ժամանակ հազիվ եմ քունս զսպում: Հետո դասամիջոցի զանգը լսելով` երջանիկ դուրս եմ գալիս դասարանից, որ գոնե զգամ, որ ապրում եմ: Դուրս եմ գալիս. նորից նույն մարդիկ, նույն խոսակցությունները, նույն մտքերը…. Հոգնում եմ, ուղեղս անջատած միայնակ կանգնում եմ միջանցքի մեջտեղում: Ինչ-որ նորություն եմ ուզում, արկածներ, էքստրիմ: Չեմ ուզում ամեն օրս մյուսի նման անցնի: Ուզում եմ ամեն անգամ ամեն ինչ տարբեր լինի: Ուզում եմ շնչել, զգալ, որ ապրում եմ, ոչ թե` գոյատևում: Կանգնում եմ միայնակ, այն հույսով, որ ուր որ է մեկը կմոտենա ու կզրուցի հետս, ինչ-որ հետաքրքիր բան կասի: Գալիս են էլի նույն մարդիկ ու խոսում էլի նույն թեմաներից: Դասերից հետո տուն վերադառնալիս` սիրում եմ  նստել բաց պատուհանի կողքին, որ գոնե այդ տոթ քամին մի քիչ շունչ բերի: Նայում եմ ամայի փողոցներին. ամեն ինչ ձանձրույթ է ներշնչում: Տուն գնալիս ամենասիրելի պահն է, երբ հանդիպում եմ որևէ փոքր շունիկի կամ փիսիկի, մի պահ կենդանանում եմ, ուրախանում, հիանում նրանով, հետո գնում: Տուն եմ մտնում միլիոնավոր ծրագրերով. Տնայիններս անեմ, դաշնամուր նվագեմ, գիրք կարդամ, համակարգչի դիմաց մի քիչ էլ նստեմ ու պարապմունքի գնամ: Արդյունքում` ժամանակիս մի մասն անցնում է սպասելով, մյուս մասը ֆեյսբուքում օնլայն լինելով: Հետո կիսաքուն պարապմունքի եմ գնում, տուն վերադառնում, հանգստանում: Ու վերջապես` գիշերվա ժամը 12:00-ին ռեժիմով, պարտաճանաչորեն սկսում եմ տնայիններս անել: Ուշ վերջացնում եմ ու մեռած պառկում քնելու: Երբեմն հասցնում եմ մի էջ գիրք կարդալ մինչև քնելս: Բայց այնքան հոգնած եմ լինում, որ այդ մի էջն էլ եմ հազիվ կարդում:
     Բարկանում եմ վրաս, կարծես ծերացած լինեմ. ամեն ինչից հոգնում եմ, ոչինչ չեմ հասցնում, էնէրգիա չի մնացել մեջս: Շունչ չկա մեջս: Անընդհատ քնած եմ, հոգնած, չեմ հասցնում ու չեմ էլ ուզում մի վայրկյան ռեալ կյանքին տրամադրել: Բայց հերիք է` սա ողորմելի վիճակ է: Իրոք: Վերջ տալու ժամանակն է: Ոչ թե վերջ Կտամ, այլ` վերջ տամ: Գնացի: Գնամ, որ հասցնեմ երիտասարդ օրերս ուրախ վայելել, ոչ թե` ծերացած… 
                                                                                Շուշան:

 
Ես ատում եմ տրանսլիտը : Ես չեմ սիրում լատինատառ գրել : Դրա համար ես ուղակի գրում եմ դրանք շուռ տված :
 
Picture
Փոքր տարիքում շատերն են սիրել դինոզավրերին :Դե դա նորմալ է: Դինոզվրերը չափերով շատ մեծ են ու վերացել են շատ տարիներ առաջ : Երեխաներն էլ փոքր են ու անպաշտպան : Նրանք միշտ ուզում են ունենալ այն ինչ գոյություն ունի միայն հրաշքների աշխարհում : Սա մտելծել են շատերը ում հետքրքրել է այս թեման : Մարդ մեծանալով անցնում է նույն այն փուլերը ինչ էվոլուցիայի ճանապարյով անցել են նրա նախնիները , ուղակի թռուցիկ և արագացած տարբերակով : Երբ երեխաները  սիրում են դինոզվրերին , դա կամակորություն չէ : Իրենք կապ են զգում իրենց ու դինոզավրեի միջև : Դրանից հետո նրանք կսկսեն հետքրքրվել փողոցի կենդանիներով, սկսելով թռչուններից մինչ շներ : Այն երեխաները, որոնք ավելի հետաքրքրասեն են շուտով սկսում են իրենց համեմատել տարբեր կենդանիների հետ մկներից մինչ կովի հորթ : Վերջերս կան նաև այնպիսինները, որոնք համեմատվում են ռոբոտների հետ : Դա էլ է նոռմալ : Քանի որ շատ ռոբոտներ պատրաստելուց նմանեցվում են կենդանիների :


                                                                                                                                  NAREK MOUSE

 
Picture
     Հունիսի մեկն էր: Քայլում էի Երևանի տոնական փողոցներով: Հանկարծ մի փոքրիկ շունիկի տեսա: Այնքան փոքր էր, այնքան փոքր: Ամբողջովին մաշկագույն, ճակատին` սպիտակ սպիանման նշան: Հրաշք էր ուղղակի: Կանգնած նայում էի, չէի կտրում հայացքս: Ուզում էի գրկել այդ փոքրիկ, թվում է թե, անպաշտպան կենդանուն: Նայեցի շուրջս. մարդ չկար: Մի՞թե ոչ ոք չէր նկատում շունիկին: Տեր չունե՞ր: Ախ, եթե ինձ միայն թույլ տրված լիներ, հենց այդ պահին կվերցնեի նրան ու կտանեի մեր տուն: Մանկուց էի երազում շունիկ ունենալու մասին: Շունը դա այն կենդանին է, որ քեզ երբեք երբեք չի դավաճանի, գաղտնիքներդ չի տարածի, բայց երբ պետք լինի լսել, իր անմեղ հայացքով վրադ կնայի ու կլսի ասածդ հիմարությունները: Հետո կմոտենա, կքսմսվի քեզ, կփորձի հանգստացնել: Շունը իսկական ընկեր է, համենայն դեպս շատ մարդկանցից ավելի լավն է: Իսկ ես չունեմ ու չեմ էլ ունեցել շունիկ: Պատճառն այն է, որ ինձ արգելված է որևէ նման կենդանի պահել, որովհետև շնից կարող են մարդուն անցնել հազարումի հիվանդություններ: Բնական է` ինձ համար են անհանգստանում, առողջությանս համար: Բայց ես շունիկ եմ ուզում, միշտ ուզել եմ ու միշտ էլ կուզեմ: Ինչևէ` կանգնած նայում էի նրան, հիանում ու միաժամանակ տխրում այն մտքից, որ չեմ կարող նրան հետս տանել: Չգիտեի` անտուն է, թե տեր ունի, բայց առանց միկրոբների ու նման հիմարությունների մասին մտածելու սկսեցի շոյել նրան. Ինչ լավն էր: Կամաց-կամաց հիացած բացականչություններով մարդիկ էին հավաքվում: Շուտով հայտնվեց նաև շան տերը: Ես դա հասկացա, երբ մի տղամարդ մոտեցավ ու գոռաց.
     -Մաշա, Մաշա:
   Ես իմ շանը երբեք նման անուն չէի դնի, կհորինեի որևէ հետաքրքիր անուն, այնպիսի անուն, որ միայն նա ունենա: Բայց երևում է, տերը սիրում էր նրան: Ինձ ու այդտեղ հավաքվածներին ասաց, որ հազվագյուտ տեսակ է, ու Հայաստանում միակն է: Ես գիտեի, որ պետք է գնամ, բայց այդ շանը երբեք չեմ մոռանա: Պայուսակիցս հանեցի ֆոտոխցիկս ու սկսեցի նկարել նրան: Նկարում էի անդադար, ամեն նկարից հետո ասում էի` վերջ, սա վերջինն է: Հետո ասում էի` լավ, ևս մի հատ նկարեմ. գուցե այս մեկը ավելի լավը ստացվի: Բախտի ծաղրանքով նկարներս ստացվում էին մեկը մյուսից անտաղանդ ու անորակ: Ես Մաշային մի անգամ տեսա, բայց հասցրի սիրել նրան: Ու մտածում եմ` հիանալի կլինի, եթե քաղաքում պատահաբար զբոսնելիս էլի հանդիպեմ նրան: Հաստատ կճանաչեմ: Այնքան բարի էր, փափուկ ու փոքրիկ: 
     Շները բարի են, անշահախնդիր, հավատարիմ են ու միշտ կողքիդ են, լավագույն ընկերդ կարող են լինել:  
     Սիրելի ընթերցող, եթե շուն ունես, իմացիր, որ ունես մտերիմ ու վստահելի ընկեր: Սիրիր նրան, նա առանց խոսքերիդ էլ հաստատ կհասկանա քեզ: Ուրախացիր, որ քեզ ընձեռնվել է շուն պահելու հնարավորություն: Վայելիր ամեն օրը բարեկամիդ հետ ու գնահատիր նրան, քանզի հիմա շները ավելի ՄԱՐԴԿԱՅԻՆ են, քան հենց մարդիկ: 
     Հ.Գ. Նկարներս ահավոր անհաջող են, գիտեմ, բայց շունիկը շատ լավն էր.... 
                                                                             Շուշան:


 
Picture
          Կանգնած էր նա այնտեղ տասը, գուցե քսան, կամ նույնիսկ երեսուն տարի. չէր կարող հստակ ասել. հաշվել չգիտեր: Ու չգիտեր էլ, թե որքան է այդտեղ կանգնած մնալու, թե երբ կգան իր հետևից: Ընկերներին տանում էին. կտրում ու տանում: Այն, ինչ նա լսում էր վերջին պահին` ընկերների հառաչն էր: Ընկերների փոխարեն հիմա ինչ-որ քարե կիսակառույց շենքեր ու սրճարաններ էին: Գիտեր` իր գնալուն էլ է քիչ մնացել: Ու սպասում էր: Երևի ամենածանրը այդ սպասման անորոշ օրերն էին: Գոնե իմանար` ուր են տանելու: Երբ նայում էր քարե անկենդան, անխոս, սառը կառույցներին, զզվում էր միայն այն մտքից, որ հնարավոր է`  վաղն էլ իր փոխարեն նման բաներ լինեին այդտեղ կանգնած: Ախ, ինչքան էր կարոտելու մարդկանց` իրեն ուշադիր զննող, հետաքրքրված աչքերը, տեսախցիկների ու լուսախցիկների չխկչխկոցները, կարոտելու էր նույնիսկ անտարբեր անցորդներին ու ցավում էր, որ չի հասցնելու վրեժ լուծել իր վրա աղբ նետողներից: Ու կկարոտեր այն վայրը, ուր ծնվել ու մեծացել էր: Միգուցե, դեռ չէր էլ հասցրել մեծանալ, միգուցե նա դեռ փոքր էր ու բնության չգրված օրենքներով դեռ դարեր պետք է ապրեր: Բայց մարդը հիմարության իր օրենքներով աչք էր փակում բնության չգրված օրենքների վրա: Դառը ծիծաղեց. գուցե ինքը պատասխան չի տա, բայց բնության համբերությունն էլ, մի օր, վերջիվերջո, կսպառվի, ու պատասխան հարվածը այնքան ծանր կլինի , որ մարդիկ ոչ իրենց սրճարաններով, ոչ  էլ կիսակառույց շինություններով կկարողանան պատերազմել: Հիմար մարդիկ, ձեր կացնի մի ցավոտ հարվածից դեռ այնքան հարվածներ են իջնելու ձեզ վրա…. Բայց ցավում էր սիրտը. նա մարդկանց վատը չէր ցանկանում. Սիրում էր նրանց միակողմանի սիրով: Ծառը սիրում էր... Ծառի սիրտը ցավում էր, բայց այդ սիրտն էլ շուտով սիրտ չունեցող մարդիկ արմատախիլ էին անելու….
         Ահա` մի քանի հոգի, կացինները ձեռքներին, մոտենում են, նրանք են, ովքեր երեկ փոքրիկ կաղնուն տարան: Ո՞վ գիտե, գուցե այսօր էլ իր հերթն է…..  
 Հ.Գ. գիտեմ, որ նկարը համապատասխան չէ, բայց իմ նկարած ֆոտոներն էլ լավ չէին ստացվել: Հարմար առիթի դեպքում անպայման կփոխեմ: Կարծիքների կամ ուղղումների համար քոմմենթեք:  
                                                                    Շուշան


 
Picture
Եթե հավես չունեք երկար կարդալու,մուգ գրված տողից սկսած կարդացեք:
Ուզում եմ կիսվել մի տխկլության մասին,որին կարելի ա անընդհատ հանդիպել Հայաստանի Հրաշալի Հանրապետությունում:Մի բան,որն ամբողջ աշխարհում գոյություն ունի,բայց ոչ էս մասշտաբներով.դա սպասարկման որակն ա...ավելի ճիշտ անորակը...
    Էդքան խանութնորի,սուպերպարկետների ու ժամանցի կենտրոններից ոչ մեկում չկա սպասարկում,,,այնպիսին,որ քեզ լավ զգաս`շփվելով սպասարկողի հետ,ու նույնը կարելի ա ասել նաև ինտերնետում նրանց ներկայության մասին`լիակատար անհարմարություն համարյա բոլոր սպասարկող սայթերում...
    Կչիմու յա վսյո էտո...գիտեմ,որ էս թեմայով հազարավոր բլոգեռներ գրել են,գրում են ու կգրեն,և իմէսքան ասածը խորը իմաստ չունի,բայց ուզում եմ էդքանի միջից առանձնացնել երկու տեղ`Երիտասարդականի մոտի Bossini-ն ու Հալաբյանի վրա մի հատ պանդոկ կա`այ դրանք:Իրենց շփվելիս հականում ես,որ իրանք տխուր չեն,որ իրանց մոտից առևտուր ես անում...
                      
                                                                                                                                            semsamson
 


    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն