Թումո` ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինձ համար` ընկերներ ձեռք բերելու հնարավորություն: Երբ առաջին անգամ գնացի Թումո` մտքովս էլ չէր անցնում, որ այնտեղ ժամանակը կարող է այդքան զվարճալի ու ուրախ անցնել: Թումո-ում քեզ շրջապատում են միայն յուրօրինակ ու հետաքրքիր մարդիկ. նրանցից յուրաքանչյուրը անհատականություն է: Թումո-ում յուրաքանչյուր անկյուն քեզ արկածներ, երջանիկ պահեր է խոստանում: Երբ ամեն անգամ ինձ հարցնում են այն նույն բարկացնող ու կրկնվող հարցը` “ Ի՞նչ եք անում Թումո-ում”, ես պատասխանում եմ. “ Ամեն ինչ: Եկ, կտեսնես”: Հետո սկսում եմ ամենայն մանրամասներով պատմել Թումո-ի մասին: Այնքան բաներ կան, որ չեմ կարող պատմել, պետք է ուղղակի տեսնել, պետք է զգալ: Հենց միայն այն մտքից, որ Թումո-ն իր դրական մթնոլորտով ինձ օգնում է մոռանալ հոգսերս ու խնդիրներս, ես ուզում եմ ամբողջ օրս անցկացնել Թումո-ում: Գրածներիցս երևի մտածում եք, որ ես բացի սովորելուց ամեն ինչ անում եմ Թումո-ում: Գուցե ես քիչ եմ սովորում այն, ինչ պետք է սովորեի, բայց ես սովորեցի գտնել նոր ընկերներ, ընկա լրիվ մի ուրիշ աշխարհ, որտեղ ամեն ինչ ավելի բարի ու անկեղծ է քան այն աշխարհում, ուր ես ապրում էի մինչ այդ….
Շուշան:
Շուշան: