Լռություն էր,քար` լռություն:Տարօրինակ էր .ես ոչինչ չէի լսում՝ միաժամանակ լսելով ամեն ինչ: Փոխվել էր մտածելակերպս, շատ էի փոխվել նաև` ես:Թե ինչն էր պատճառը՝ ես չհասկացա:Սկսեցի մտածել մեզ փոխող հանգամանքների մասին:Սկսեցի առհասարակ մտածել կյանքի մասին:Եվ որոշեցի իմ մտքերը գրի առնել այն հույսով,որ գուցե մի օր ինչ-որ մեկը կհասկանա ինձ և կհասկանա այն, ինչը կարող է անհասկանալի թվալ շատերին:
<<-Փոխվել ես…>>տարօրինակ արտահայտություն է,չէ՞:Հաճախ ենք լսում այն ու հետաքրքիրն այն է, որ միշտ այն ժամանակ,երբ ամենաքիչն ենք սպասում:Ես հասկացել եմ, որ իրականում ոչինչ չի փոխվում ,ամեն ինչ նույնն է մնում : Իրականում ժամանակը, իրադարձությունները մեր շրջապատը և իհարկե մենք ենք մեզ փոխում:Մենք ծնվում ենք, ապրում, սկսում ենք խոսել, բացատրել և այդ ժամանակ ծնվում են մեր առաջին փոքր մտքերը: Մտքեր,որոնք դառնում են մեր փորձությունների սկիզբը, քանի որ հենց այդ փոքր մտքերից ենք ստեղծում մեզ և մեզ շրջապատող ամենինչը: Իմ կարծիքով փոխվում են բոլորը ,փոխվում է մեր կյանքին նայելու տեսանկյունը և մտածելակերպը:Երբ ինչ-որ մեկը նկատում է, որ փոխվել ես,դա նշանակում է,nր դադարել ես ապրել իր սովորության համաձայն:Նշանակում է , որ դու ինքդ ևս մի քայլ ես արել դեպի քո սեփական ես-ի հաստատումը:
Դու ունես ժամանակ , այն քոնն է և շատ բնական ու սովորական է թվում, բայց իրականում չկա սովորական իրավիճակ կան միայն անհամար փոփոխություններ, դիմադրողականություն և, այնուհետև, նորից փոփոխություններ:Իմ կարծիքով փոփոխություններ կարելի է անվանել կյանքի մի դժվարին փուլ` դժվարին, բայց նշանակալից.կարծես կյանքը երկրորդ հնարավորություն է ընձեռնում ապրելու, քո բոլոր սխալներն ուղղելու և կյանքին ուրիշ աչքերով նայելու համար:Այո՛ , իմ կարծիքով այդպես է .ճիշտ ուղու վրա ընկնելու համար պետք է փոխվես ,պետք է չվախենաս հայելու մեջ նայել` համոզված լինելով ,որ քեզ ներում են և դու ներում ես և դու չես վախենում,քանի որ դու ստեղծում ես և հենց ինքդ ես փոխում:Դա ոչ լավ է, ոչ էլ` վատ ,հենց կյանքն է այդպիսին: Զգիչ