Նոբելյան մրցանակի դափնեկիր Իսիդոր Ռաբիին մի անգամ հարցնում են. ՛՛Ինչո՞ւ Դուք գիտնական դարձաք , այլ ոչ թե բժիշկ , իրավաբան կամ գործարար ՛՛ : Ի պատասխան նա ասում է . ՛՛ Իմ մայրն ինձ դարձրեց գիտնական : Եթե մյուս երեխաների ծնողներն ամեն օր հարցնում էին ՝ ի՞նչ ես սովորել , ապա իմ մայրը միանգամայն այլ հարց էր տալիս ՝ ի՞նչ լավ հարցեր ես տվել այսօր դպրոցում : Հենց լավ հարցեր տալու պահանջի արդյունքում էլ ես դարձա գիտնական ՛՛ :