<<Մի նկարեք>> արտահայտությունը երեկ լսեցին շատերը : Դե երևի Ամենաշտ լսողներից մեկն էլ ես էի : Չէ չէ սխալ չհասկանաք ես անհասկացող չեմ , ուղակի ես էլ էի կամավոր և ասողներից մեկն էլ հենց ես էի : Ինչ ձևի մարդ ասես չկար: Ինչ պատասխան ասես չլսեցի :Կաին մարդիկ ովքեր ունեին թույլտվություն և նկարում էին առանց լրացուցիչ լուսավորման , դե դա նոռմալ է: Բայց ցավը նրանում է , որ բոլորը չի որ հասկանում են այդ ամենը : Հիմա կպատմեմ մի քանի զավեշտ չՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻ մասին: Ամենահատաքրքիրը այն էր , որ մեկին երբ ասեցի չի կարելի , նա պատասխանեց <<ես ըտենց էլ գիտեի >> : Դե արի ու մի ջղայնացի , որ gիտես բա ինչի ես անում :Մեկ ուրիշին ասեցի , նա ինձ սկսեց համոզել, որ գոնե մի նկար նկարի , երբ բացատրեցի, որ թանգարանում մարդիկ շատ են ու ամեն մեկի նկարվելուց նկարները էլ չեն լինի , նա պատասխանեց մենք շուտ կգնանք թանգարանից, որ իփր մարդիկ քչանան , բայց գոնե մի նկար նկարեն , ըտեղ էլ չդիմացա ու ասեցի աշխատողներին , բայց էդ էլ չոգնեց մինչև չեկավ անվտանգության աշխատողը :
Ախր ցավը նրանում չի , որ զգուշացնում ես :  Զգուշացում անում ես շատերին բայց քչերն են հասկանում : Մեծամասնությունը չեն հասկանաում ,լավագույն դեպքում մրթմրթում անցնում են : 
20/5/2012 05:36:06 am

Ասում ես ինչի՞ չի կարելի։

Reply
Նարեկ
20/5/2012 08:28:58 pm

Դե էդ թանգարանի սեփականությունն ա
չի կարելի իրանց նկարել ու տարածել
ինչքան գիտեմ թույատրություն ունեցողների նկարները հատ հատ ստուգում են, եթե նկարում գտնվող նմուշը մեծ ա լինում էդ նկարը ջնջում են

Reply
Նարեկ
20/5/2012 08:34:09 pm

Բացի էդ նկարներից շատերը իրանք պատճենում ու վաճառում են , իսկ ով կգնի դրանք եթե ինտերնետում կա
(էդ նկարներից երեկ քիչ քանակությամբ անվճար բաժանել են)

21/5/2012 05:59:14 am

Ուրեմն․
էլ չասեմ, թե ինչքան վատ է, որ ինչ֊որ բանը ինչ֊որ բանի սեփականությունը լինելուց հետեւում է, որ այն չի կարելի տարածել։ չէ, լավ, ասեմ։
ստեղ գալիս է երկու հարց․
դու ինչ֊որ բանը ուզում ես ունենալ, թե ուզում ես որ ուրիշները չունենան։ երբ դու ուզում ես ինչ֊որ բան ունենալ դա նորմալ է, իսկ երբ ուզում ես, որ ուրիշները չունենան, դա արդեն լավ չէ։ ու քոփիրայթի խնդիրը հենց դա է։
Այդ նկարների մեծ մասը արդեն իսկ կա ցանցում։ Եթե կա ցանցում, ու կարողանում ես, թեկուզ պաշտոնական կայքում նայել, ապա կա բոլորիս մոտ՝ յուրաքանչյուր նայողի։
նկարները գնող միշտ էլ գտնվում է, դրա համար կան կոլեկցիոներներ, որոնք նկարի բնօրինակի համար միլիոններ են տալիս, չնայած ցանցում կա, ու շատ ավելի էժան կարող են վարձել լիքը մարդ, որ մի 100 հատ դրա կրկնօրինակը անի։

Reply
Նարեկ
21/5/2012 06:32:57 pm

Ինչ ուզում ես ասա , մեկա ինտերնետի օրինակները չունեն են որակը ,որը կարելի ա տպել ; իսկ ինչ վերաբերվում ա գնողներին ,ես հաստատ չէի գնի էդ նկարը եթե լիներ շատ թանկ , կրկնորինակողները էդ անում են 45,000 դրամից ու վատ որակով , իսկ ես ունեմ Սասունցի Դավթի նկարը ընդամենը 13000 դրամով ու հաստա ես ավել չէի տա իրան

Reply
21/5/2012 06:07:44 am

Նարեկ։
Կարճ ասած, էվոլյուցիոն զարգացման համար պետք է երեք բան՝
֊ փոփոխություն
֊ ժառանգություն
֊ ընտրություն
Այլ կերպ զարգացումը արգելակվում է։

Շատ կարեւոր է որ դու այս պրեզենտացիան դիտես՝
http://randomfoo.net/oscon/2002/lessig/

Ու մեկ էլ, քանի որ դու այսպիսի բան ես գրել, ես հասկանում եմ, որ դու լրիվ պատահաբար ես ընկել սփյուռք, որովհետեւ դա գաղափարախոսություն է, որի հետ դու բնավ ծանոթ չես։ Գնա հղումով։

Reply
Նարեկ
21/5/2012 07:43:11 pm

Էվոլուցիան ստեղ կապ ունի հա բայց ոչ քո ասած ձևով : Դու ուզում ես ինֆորմացիայի անհատականացում ,որ ուրիշները չունենան քո մասին ավելորդ ինֆորմացիա : Դրա համար դու գնաում ես դեպի Կայունացնող ընտրության : Բայց մի մոռացի որ կայունացնող ընտրությունից առաջ կա նաև շարժականը : Էդ ժամանակ պիտի ենթարկվես արտաքին միջավայրին ու նոր սկսես քոնը ասելը : Այսինքն մինչ քոշահին անցնելը դու պիտի մտածես ընդհանուրի մասին : Դու չես կարա խոսաս քո անձի մասին երբ ոտնահարում քո իսկ պետության շահեևը : Պետությաունը էդ կառավարությունը չի մի խառնի իրանց : Պետությունը էդ մեր ազգն ա իրա մշակույթով : Դու անվճար բոլորին ես տալիս մեր պետության մշակույթը ու մի բան էլ գլուխ ես գովում :

Reply
21/5/2012 11:01:08 pm

Նարեկ, համամարդկային շահերից է բխում, որ քոփիրայթ հասկացությունը վերանա։ Բնականաբար հայերի շահերից էլ է բխում։ Հղումը իզուր չէ բնավ։

Reply
Նարեկ
22/5/2012 05:55:42 pm

Հզումի իմաստը ես հասկացա ուղակի էվոլուցիայի հետ համեմատելը էդքան էլ լավ օրինակ չի: Կան լիքը վարկածներ կապված դրա հետ:Չստացվի որ ես դեմ եմ , բայց կոնկրետ այս օրինակը հաջող չէր :

21/5/2012 11:13:22 pm

ես ասում էի կոլեկցիոներների մասին Նարեկ։
դու Նորայրի հղումներից ոչինչ չես հասկացել։ Մարդկանց պետության ու կառավարության տարբերությունը բացատրելուց առաջ պետք է ուղեղը աշխատացնել, ու հասկանալ, որ այն ինչ քեզ համար նորություն է, ուրիշները վաղուց անցել են։ ու վաղուց հասկանում են պետության ու կառավարության տարբերությունը ու քո երկարաշունչ բացատրությունը, որում կային բազմաթիվ սխալներ, ատեղի են։ քանի որ պետությունը ու կառավարությունը ունեն որոշակի կապ, ինչքան որ պետությունը եւ ազգը, ու ինչպես պետությունը կառավարության հետ չի կարելի նույնացնել, այնպես էլ պետությունը ազգի հետ։

դու չես հասկանում ինչ բան է ազատությունը, ինչի ենք մենք օգտագործում դիասպորա։

երբ ասում ենք, որ չենք ուզում մեր անձնական ինֆորմացիան օգտագործվի, դա այլ բան է։ գիտությունը, արվեստը, համաշխարհային մշակույթի այլ ցանկացած առարկա չի կարող ինչ֊որ մեկի մասն&

Reply
21/5/2012 11:21:14 pm

մեկի մասնավոր սեփականությունը։ ու երբ մենք ուզում ենք, որ առանց մեր թույլտվության չդիմեն մեր անձնական տեղեկատվությանը, մեր ստեղծած բաներին դա երբեք չի վերաբերում։
երբեմն օգտագործիր ուղեղդ, մի քիչ ավելի շատ կարդա։
մեծամիտ ես շատ, երբ դեռ ոչինչ չես ստեղծել։ քեզանից շատ ավելի խելացի մարդիկ, վաղուց արդեն ուսումնասիրել են, ու հասկացել, թե ինչն է բխում մարդկանց շահերից ինչը չէ։
ու հիմա, քո այս սահմանափակ մտածողությունը հենց նրանից է, որ քեզ հասանելի չեն շատ աղբյուրներ, չնայած, արդեն կասկածում եմ, որ նույնիսկ հասանելի լինեին, կարդալու էիր չհասկանայիր։
մեկ֊մեկ, ուրիշներին լսելուց բացի, ինքդ կարդա տարբեր աղբյուրներ, մտածի, ու հասկացի, թե որն է ճիշտ։

Նարեկ
22/5/2012 06:04:03 pm

փաքր բանից սարքեցինք հսկայական պատերազմ
ուղակի քո նկարը տեսան շատերը ու ինքը բաց էր : այսինքն լիքը մարդ էլ չի ուզի գնալ թանգարան ու նայել իրան :Չստացվի որ գովում եմ բայց իմ գրառման նկարը կիսով չափ փակ է, ու ինքը մարդկանց մոտ ստեղծում ա թանգարան գնալու միտք : Արդյոք վատ կլիներ որ դու էլ մյուսների նման թույլտվություն ունենայիր ու հանգիստ նկարեիր , դու այս քաղաքի վերջին մարդը չես որ չտան : Հիմա նկարի վարկանիշը ընկավ , էն մարդիկ ովքեր կողքից լսել էին կնայեն քո բլոգը ու էլ չեն գնա թանգարան :Բա որ չգնացին էլ ում փողերով են էդ նկարները խնամելու : Հետո պետք չի օրենքը շրջանցել ու ասել մարդու մտքին տեղ լինի , դրանով դու լավը չես դառնում :

semsamson
21/5/2012 10:28:17 pm

Ես, ճիշտն ասած, պետությունով ու ընդհանրապես հայ ազգով առանձնապես չեմ հետքրքրվում,բայց կարծում եմ ճիշտ են անում,երբ չեն թողնում նկարել կերպարվեստին վերաբերող ցուցադրությունները,որովհետև նկարը կամ քանդակը այդ կերպով արժեզրկվում է`կորցնելով իր արժեքը,որպես արվեստի գործ:Նույնը կարող եմ ասել լավ երաժշտության մասին`այն չի կարելի ձայնագրել:Շուտով էն ամենը,ինչ ստեղծվել ա մարդկանց զգացումներն ու զգացմունքներն արտահայտելու համար,կդառնա ուղղակի պիկսելների ու բիտերի հավաքածու:.

Reply
Նարեկ
22/5/2012 01:21:58 am

նոր ես սկսեցի հասկանալ թե ունց են լվացում բուսակերների ուղեղը

Reply



Leave a Reply.

    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն