Շատերը , երբ լսում են այս անունը հիշոմ են ամերիկյան ֆիլմեր այս մարզաձևի մասին : Առաջին բանը , որ պատկերացնում են դա մի խումբ մարդիկ են որոնք ծեծում են իրար գնդակի համար : Իմ մոտ էլ էր այդպես , մինչև ինքս չխաղացի : Դե սկզբից վախ կար, մտածում էի հեսա իրար ենք ծեծելու, բայց չէ: Իրականում խաղը իր մեջ դաժանություն չի պարունակում ու հարկավոր չի պաշտպանիչ հագուստ : Ֆիլմերում տեսածը դա ռեգբիի ամերիկյան տարբերակն է , իսկ իսկական ռեգբին այնքան ապահով է , որ նույնիսկ աղջիկները հանգիստ կարող են խաղալ տղաների հետ : Խաղի նպատակը գնդակը հակառակորդի դարպասը հասցնելն է , բայց դու չես կարողանա անել դա , եթե խաղաս մենակ , առանց հաշվի առնելու ընկերներիդ : Բացի դա թիմը պետք է ունենանախորոք մտածված պլան , քանի որ խաղըշատ արագ է ընդանում ու առանց դրա ուղակի չեք կողմնորոշվի թե ինչ անել: Պլանի կազմումը ինձ ամենաշատը դուրեկավ ու հենց սա է , որ ավելի հետքրքիր է դարձնում խաղը մյուս խաղերից : Լավ հետաքրքիր է նաև ռեգբիի գնդակը: Դե երևի գիտեք , որ այն ձգված է երկու կողմից : Այդպիսի տեսքը հնարավորություն է տալիս ավելի մեծ քանակությամբ հնարքներ օգտագործել փոխանցում անելու համար:Բայց ամենադժվարը դա հակառակորդին շրջանցելն է: երբ խաղում ես անծանոթի հետ այս կետը ունի նոռմալ բարդություն , իսկ երբ հակռակորդտ ընկերդ է գրեթե անհնար է դառնում նրան խաբելը ու հենց սրա համար է , որ այս խաղում կարող ես ավելի լավ ճանաչել ընկերներիդ : Դե ինչքան էլ կարդաք գրածս չեք ստանա այն ինչ խաղը խաղալուց : Հաստատ կարելի է գոնե մեկ անգամ փորձել :