Picture
     Հունիսի մեկն էր: Քայլում էի Երևանի տոնական փողոցներով: Հանկարծ մի փոքրիկ շունիկի տեսա: Այնքան փոքր էր, այնքան փոքր: Ամբողջովին մաշկագույն, ճակատին` սպիտակ սպիանման նշան: Հրաշք էր ուղղակի: Կանգնած նայում էի, չէի կտրում հայացքս: Ուզում էի գրկել այդ փոքրիկ, թվում է թե, անպաշտպան կենդանուն: Նայեցի շուրջս. մարդ չկար: Մի՞թե ոչ ոք չէր նկատում շունիկին: Տեր չունե՞ր: Ախ, եթե ինձ միայն թույլ տրված լիներ, հենց այդ պահին կվերցնեի նրան ու կտանեի մեր տուն: Մանկուց էի երազում շունիկ ունենալու մասին: Շունը դա այն կենդանին է, որ քեզ երբեք երբեք չի դավաճանի, գաղտնիքներդ չի տարածի, բայց երբ պետք լինի լսել, իր անմեղ հայացքով վրադ կնայի ու կլսի ասածդ հիմարությունները: Հետո կմոտենա, կքսմսվի քեզ, կփորձի հանգստացնել: Շունը իսկական ընկեր է, համենայն դեպս շատ մարդկանցից ավելի լավն է: Իսկ ես չունեմ ու չեմ էլ ունեցել շունիկ: Պատճառն այն է, որ ինձ արգելված է որևէ նման կենդանի պահել, որովհետև շնից կարող են մարդուն անցնել հազարումի հիվանդություններ: Բնական է` ինձ համար են անհանգստանում, առողջությանս համար: Բայց ես շունիկ եմ ուզում, միշտ ուզել եմ ու միշտ էլ կուզեմ: Ինչևէ` կանգնած նայում էի նրան, հիանում ու միաժամանակ տխրում այն մտքից, որ չեմ կարող նրան հետս տանել: Չգիտեի` անտուն է, թե տեր ունի, բայց առանց միկրոբների ու նման հիմարությունների մասին մտածելու սկսեցի շոյել նրան. Ինչ լավն էր: Կամաց-կամաց հիացած բացականչություններով մարդիկ էին հավաքվում: Շուտով հայտնվեց նաև շան տերը: Ես դա հասկացա, երբ մի տղամարդ մոտեցավ ու գոռաց.
     -Մաշա, Մաշա:
   Ես իմ շանը երբեք նման անուն չէի դնի, կհորինեի որևէ հետաքրքիր անուն, այնպիսի անուն, որ միայն նա ունենա: Բայց երևում է, տերը սիրում էր նրան: Ինձ ու այդտեղ հավաքվածներին ասաց, որ հազվագյուտ տեսակ է, ու Հայաստանում միակն է: Ես գիտեի, որ պետք է գնամ, բայց այդ շանը երբեք չեմ մոռանա: Պայուսակիցս հանեցի ֆոտոխցիկս ու սկսեցի նկարել նրան: Նկարում էի անդադար, ամեն նկարից հետո ասում էի` վերջ, սա վերջինն է: Հետո ասում էի` լավ, ևս մի հատ նկարեմ. գուցե այս մեկը ավելի լավը ստացվի: Բախտի ծաղրանքով նկարներս ստացվում էին մեկը մյուսից անտաղանդ ու անորակ: Ես Մաշային մի անգամ տեսա, բայց հասցրի սիրել նրան: Ու մտածում եմ` հիանալի կլինի, եթե քաղաքում պատահաբար զբոսնելիս էլի հանդիպեմ նրան: Հաստատ կճանաչեմ: Այնքան բարի էր, փափուկ ու փոքրիկ: 
     Շները բարի են, անշահախնդիր, հավատարիմ են ու միշտ կողքիդ են, լավագույն ընկերդ կարող են լինել:  
     Սիրելի ընթերցող, եթե շուն ունես, իմացիր, որ ունես մտերիմ ու վստահելի ընկեր: Սիրիր նրան, նա առանց խոսքերիդ էլ հաստատ կհասկանա քեզ: Ուրախացիր, որ քեզ ընձեռնվել է շուն պահելու հնարավորություն: Վայելիր ամեն օրը բարեկամիդ հետ ու գնահատիր նրան, քանզի հիմա շները ավելի ՄԱՐԴԿԱՅԻՆ են, քան հենց մարդիկ: 
     Հ.Գ. Նկարներս ահավոր անհաջող են, գիտեմ, բայց շունիկը շատ լավն էր.... 
                                                                             Շուշան:


semsamson
12/6/2012 04:09:57 pm

Es inah lavn a Shush,,,nenc kpahey sran...

Reply
Narek Mouse
12/6/2012 07:03:58 pm

lvay lavn a bayc nayev kaskatseli tsagum uni yes hatat chei pahi

Reply
Shushan
12/6/2012 07:45:15 pm

erexeq photonerov edqan el mrut chi, real kyanqum shat aveli mrutn er... es kpahei ete indz toxein... ba hachal@ lseiq.. aaa!!

Reply
Narek Mouse
12/6/2012 08:08:19 pm

real kyanqum aveli kaskatseli a

Reply
12/6/2012 08:36:27 pm

ինչ ուզում եք ասեք մեկա զզվելի են փողոցային շները

Reply
12/6/2012 09:52:24 pm

այս գրառումդ ինձ ստիպեց գրել դինոզավրերի մասին

Reply
semsamson
12/6/2012 10:45:52 pm

de ha,,,vomanc hamar mknern aveli nax@ntreli en :PP

Reply
12/6/2012 10:55:05 pm

քազաքային մկները նույնպես
սա շների դեմ չի ուղակի չեմ սիրում թափառող կենդանիներին
ավելի շուտ էդ երևույթը

Reply
Shushan
13/6/2012 04:40:34 am

Նարեկ, եթե ուշադիր կարդաս, ինքը թափառական չի, տեր ունի: Սամ, դու որ վափշե կովերի ես սիրում :D

Reply
Narek Mouse
13/6/2012 03:23:00 pm

թափառական կովեր չկան

Reply
Shushan
13/6/2012 10:09:16 pm

Հա բայց ես շանը նկատի ունեի:

Reply
Գիշերամիզություն
13/6/2012 11:05:58 pm

Հարգելի Նարեկ ջան դու կարող ես արդարացնել քո ատելությունը շների հանդեպ?

Reply
15/6/2012 07:22:08 pm

Նարեկ ջան, դու էդ ի՞նչ խղճով ես ասում, որ փողոցային շները զզվելի են: Չէ՞, որ իրանք էլ տան շուն եղել, բայց դրսում են հայտնվել, որովհետև մեծամասնությունը տականք տերեր են ունեցել (ես համոզված եմ): Ու դու նենց ես խոսում, որ ուրիշը կմտածի, որ դու նաև զզվում ես այսպես ասած <<բոմժերից>>: Չի կարելի տենց էլի: Շներից մաքուր էակներ չկան: Իսկ եթե տենց ես խոսում, որովհետև մտածում ես, որ ագրեսիվ են բան, իհարկե այդտեղ մեղավոր են ՄԱՐԴԻԿ ուրիշ ոչ ոք:

Reply



Leave a Reply.

    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն