Picture
       Եթե շարունակում ես երազել, ուրեմն դեռ հավատում ես երազանքներիդ: Իսկ երբ դադարում ես հավատալ,  երազանքներդ փշուր-փշուր են լինում: Թվում է` վերջ, անվերադարձ լքեցին քեզ երազանքներդ. դու ջախջախված ես, մաշված, զզված: Բայց առիթ է հարկավոր, շատ փոքր առիթիկ, ոչ թե պատճառ, ու շնորհավոր` նոր կիսահույս: Կիսահույսը փոքր է, կիսատ, անիմաստ: Այսինքն, երբ ուղեղդ գիտակցում է, որ անիմաստ հույս է, անիրականանալի, բայց սիրտդ հավատում է, ուզում է հուսալ: Կիսահույսը սոսնձում է մասերի բաժանված երազանքներդ, շոյում է թուլացած նպատակներիդ, փաղաքշում, բայց ցավեցնելով: Դա այնքան հաճելի է և միաժամանակ զզվելի. դու գիտես, որ անիմաստ ես հույս փայփայում, բայց քեզ դուր է գալիս այդ անիմաստ վիճակը, այդ զոհի կերպարը: Քեզ դուր է գալիս այն, որ դու անիմաստ հույսեր ես փայփայում, բայց դու զզվում ես այդ երևույթից. և ուրախ ես, որ հույս ունենալու առիթ կա, և տխուր, որովհետև ուրախ ես անիմաստ հույսի համար: Դու գիտես` հույսդ անիմաստ է, երազանքդ` անհնար: Բայց դեռ հավատում ես, հավատում, ինքդ էլ չիմանալով, թե ինչու: Համառորեն վերջին կիսահույսերն ես միացնում իրար ու ստեղծում փայլուն երազանք: Հետո ցավոտ է լինում, ծանր, անբուժելի… Դու զգում էիր, դու գիտեիր, որ կիսահույսն անիմաստ բան է: Դատարկ է: Երազանքդ պայթում է, այս անգամ, թվում է, թե, վերջնական: Բայց կիսահույսերդ կան, ապրում են քեզ հետ հավասար ու վտանգը չափազանց մեծ է, որ նրանք նորից կմիանան, կվերականգնեն անհույս երազանքդ ու կհարվածեն սրտիդ: Դու էլ գիտես. կիսահույսն անիրական է, վերացական, անիմաստ: Բոլոր երազանքներն էլ անիմաստ են, բայց երազիր: Փշրվի երազանքդ, թե իրականանա, համենայն դեպս առօրյայիդ դատարկը լցնում ես երազանքներով:  

                                                                           Սիրով` Շուշան...

    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն