Picture
       Եթե շարունակում ես երազել, ուրեմն դեռ հավատում ես երազանքներիդ: Իսկ երբ դադարում ես հավատալ,  երազանքներդ փշուր-փշուր են լինում: Թվում է` վերջ, անվերադարձ լքեցին քեզ երազանքներդ. դու ջախջախված ես, մաշված, զզված: Բայց առիթ է հարկավոր, շատ փոքր առիթիկ, ոչ թե պատճառ, ու շնորհավոր` նոր կիսահույս: Կիսահույսը փոքր է, կիսատ, անիմաստ: Այսինքն, երբ ուղեղդ գիտակցում է, որ անիմաստ հույս է, անիրականանալի, բայց սիրտդ հավատում է, ուզում է հուսալ: Կիսահույսը սոսնձում է մասերի բաժանված երազանքներդ, շոյում է թուլացած նպատակներիդ, փաղաքշում, բայց ցավեցնելով: Դա այնքան հաճելի է և միաժամանակ զզվելի. դու գիտես, որ անիմաստ ես հույս փայփայում, բայց քեզ դուր է գալիս այդ անիմաստ վիճակը, այդ զոհի կերպարը: Քեզ դուր է գալիս այն, որ դու անիմաստ հույսեր ես փայփայում, բայց դու զզվում ես այդ երևույթից. և ուրախ ես, որ հույս ունենալու առիթ կա, և տխուր, որովհետև ուրախ ես անիմաստ հույսի համար: Դու գիտես` հույսդ անիմաստ է, երազանքդ` անհնար: Բայց դեռ հավատում ես, հավատում, ինքդ էլ չիմանալով, թե ինչու: Համառորեն վերջին կիսահույսերն ես միացնում իրար ու ստեղծում փայլուն երազանք: Հետո ցավոտ է լինում, ծանր, անբուժելի… Դու զգում էիր, դու գիտեիր, որ կիսահույսն անիմաստ բան է: Դատարկ է: Երազանքդ պայթում է, այս անգամ, թվում է, թե, վերջնական: Բայց կիսահույսերդ կան, ապրում են քեզ հետ հավասար ու վտանգը չափազանց մեծ է, որ նրանք նորից կմիանան, կվերականգնեն անհույս երազանքդ ու կհարվածեն սրտիդ: Դու էլ գիտես. կիսահույսն անիրական է, վերացական, անիմաստ: Բոլոր երազանքներն էլ անիմաստ են, բայց երազիր: Փշրվի երազանքդ, թե իրականանա, համենայն դեպս առօրյայիդ դատարկը լցնում ես երազանքներով:  

                                                                           Սիրով` Շուշան...

 
Picture

   Ժողովրդավարություն: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում: Շատերը գուցե առաջին անգամ են նման բան լսում: Պատկերացրեք, որ այո` մեր երկիրը կոչվում է “Ժողովրդավարական”: Ովքեր գիտեն, թե ինչ է ժողովրդավարությունը, ինձ թվում է շատ լավ հասկանում են` ինչու եմ նման կոպիտ կերպով շարադրում մտքերս: Ես, ժողովրդավարական երկիր ասելով, միշտ հասկացել եմ մի երկիր, որը կառավարում է ժողովուրդը: Այսինքն` ինչ կկատարվի երկրում, ինչ կբարելավվի, ինչ կվատթարանա, այդ ամենը կախված է միայն ժողովրդից: Ժողովուրդը կարող է ազատ արտահայտել իր մտքերը ու ընտրել իր նախընտրած ղեկավարին: Առաջին հայացքից չափազանց կատարյալ է թվում “Ժողովրդավարություն” ասվածը: Ինչպես ասել է Օսկար Ուայլդը. “Ժողովրդավարությունը ժողովրդին հիմարեցնելն է ժողովրդի շնորհիվ` ժողովրդի ապահովության համար”: Ինձ թվում է այս արտահայտությունը շատ դիպուկ է Հայաստանի մասին խոսելիս: Ժողովրդավարական երկրում ժողովուրդը պետք է կարողանա ազատ պաշտպանել իր իրավունքները, պետք է ազատություն տրվի ասուլիսին: Դե, տեսականորեն, ազատությունը, կարող ենք ասել, որ կա: Բայց շատ հաճախ իրենց մտքերը ազատ արտահայտողները, կամ դառը ճշմարտությունը բացահայտողները չգիտես` ինչու, “պատահաբար” դժբախտ պատահարի զոհ են դառնում, կամ “չգիտես, թե ում կողմից” ծեծի ենթարկվում: Իսկ ամենաահավորն այն է, որ ժողովուրդը հանգիստ քննարկում է այդ հարցերը ու փորձում է ինչքան հնարավոր է հեռու մնալ խնդիրներից: Ժողովուրդը դժգոհում է կառավարությունից` ասելով, որ երկիրը վատ վիճակում է: Ավելին ասեմ` երկիրը ողբալի վիճակում է: Ամենաողբալին էլ հենց այն է, որ ժողովուրդը չի հասկանում, որ ստեղծված իրավիճակի համար միայն ինքն է մեղավոր: Եթե այդքան վատ կառավարություն է` ինչ՞ու մի քանի կոպեկով (կամ թեկուզ բավականին մեծ գումարով) ընտրելուդ իրավունքը վաճառեցիր, ավելի ճիշտ` քեզ վաճառեցիր ու այնպես արեցիր, որ հիմա մեր երկիրը ղեկավարի այսօրվա կառավարությունը: Ինչ՞ու չես հայտնում մտքերդ ազատ: Դրանով դու ոչ միայն ինքդ քեզ կօգնես, այլև մեր երկրին: Կարծում եմ` ժողովրդավարությունը սկսվում է ռիսկից: Պետք է սկսես չվախենալ, հասկանալ, որ ԵՐԿՐԻԴ  ՏԵՐԸ  ԴՈՒ ԵՍ, միայն ԴՈՒ: Ինչ՞ու եք լուռ զսպում վիրավորանքը, թողնում, որ ձեր իրավունքերը ամենազզվելի կերպով ոտնահարվեն: Ինչ՞ու եք ձեր ընտրած կառավարությունից դժգոհում: Իսկ գիտե՞ք ինչու եք վաճառվում, ինչ՞ու եք վաճառում ձեր ընտրելու իրավունքը: Որովհետև այնքան աղքատ վիճակում ենք, որ նույնիսկ գրոշների համար պատրաստ եք ձեր հարազատին վաճառել, էլ ու՞ր մնաց մեր խեղճ երկիրը չվաճառեք: Իսկ գիտե՞ք` ինչու այդքան գումարի կարիք ունեք: Որովհետև այդ կառավարությունն է ձեզ հասցրել աղքատության, ողորմելի աղքատության: Իսկ դուք թողնում եք, որ մեր երկիրը կառավարեն ձեզնից գողացողները: Եթե այդպես չեք կարծում, ուրեմն բարի եղեք մի դժգոհեք երկրում առկա իրավիճակից: Բայց դա դեռ մի կողմ թողնենք: Սկսենք քննարկել ժողովրդավարությանը խոչընդոտող հիմնական երևույթը` կոռուպցիան: Ի՞նչ եք կարծում` կոռուպացված երկրում հնարավոր է ժողովրդավարություն լինի: Բացատրեմ կոռուպցիան որն է: Կոռուպցիան այն է, երբ ընդունվում եք այն ԲՈՒՀ, որտեղ ծանոթ և բարեկամ ունեք` այն հույսով, որ նա ձեզ կոպիտ ասած “առաջ կտանի”, կոռուպցիան այն է, երբ ճանապարհատրանսպորտային ոստիկանին խախտում անելու համար ոչ թե հարկ եք վճարում, այլ կաշառք, կոռուպցիան այն է, երբ կլորիկ գումարի դիմաց աշխատանքի են ընդունվում իրենց աշխատանքից անտեղյակ մարդիկ, փոխարենը տուժում են լավ մասնագետները, որոնք էլ ստիպված լքում են երկիրը` ուրիշ երկրում գնահատվելու նպատակով: Արդյունքում` երկրում չի մնում լավ աշխատանքային ռեսուրս, ու, ընդհանրապես, եթե այսպես շարունակվի երկիրը լիովին կդատարկվի: Դ՞ա եք ուզում: Ուղղակի պետք է կոռուպցիայի մասնակից դառնալով հասկանալ, որ վերացնում եք “Ժողովրդավարություն” ասվածը: Ժողովրդավարություն, որը անգրագետ է, որովհետև ժողովուրդը տեղյակ չէ ու ոչ էլ ցանկություն ունի տեղյակ լինել իր սեփական իրավունքներից, որտեղ չի էլ փորձում պաշտպանել իր իրավունքները, քանի որ հիասթափվել է կեղծ օգնությունից, որտեղ ամեն ինչ խճճված է ու տիրում է բացահայտ անարդարություն: Ժողովրդավարական երկիր, որտեղ ժողովուրդը համոզված է, որ ունակ չէ փոխել որևէ բան: Դադարեք այդպես արդարանալուց, հիշեք, որ ժողովրդավարությունը սկսվում է հենց ձեզնից: Եթե դժգոհ եք, փորձեք փոխել, գոհ եք` պահպանեք, չգիտեք` սովորեք: Եկեք վերջ տանք այս անգրագետ ժողովրդավարությանը… 
                                                                           Շուշան:

 
Picture
   Մի անգամ աշնանը մի գիրք վերցրի ու սկսեցի կարդալ: Գիրքը գրված էր հետաքրքիր ու հասկանալի, ու ես կարդում էի մեծ հաճույքով: Շուտով հասկացա, որ ես ուզում եմ անընդհատ կարդալ այդ գիրքը, հաճախ էի թերթում ու կրկին կարդում այն հատվածները, որոնք հավանել էի: 100 էջ. ու ես գրքիս հերոսի հետ լաց էի լինում: Անկեղծ եմ ասում, լաց էի լինում նույնիսկ նրանից էլ ուժեղ: Բայց մենք շատ լաց չեղանք. առջևում հերոսիս կյանքի ամենագեղեցիկ օրերն էին, ու նա երջանիկ էր: Ես էլ էի երջանիկ: Մենք միասին հաճախ էինք մտածում ու երազում: Հաճախ էի նստում նրա հետ նույն սենյակում ու ականատես լինում իրենց տան վեճերին: Այնքան էի խղճում նրա հորը, մորը շատ էի սիրում, եղբայրներին տանել չէի կարողանում: Եվս հարյուր էջ. ու ես ոչ միայն սիրում կամ ատում էի հերոսներին, այլև ապրում էի նրանց հետ: Դարձել էի գրքի հերոս: Թվում էր` տեսնում եմ այդ ամենը, երբեմն չէի հավատում, որ նրանք ուղղակի հերոսներ են ու վերջ: Նրանք դարձել էին առօրյայիս անբաժանելի մասնիկը: Ես տեսնում էի այդ ամենը, տեսնում հոգուս աչքերով. ահա նրանք, հավաքում են տան իրերը, պետք է տեղափոխվեն, ախր այդ տունը… ախր այդտեղ անցավ հերոսիս մանկությունը, չեմ ուզում հեռանան այդ տնից, այդ տանն անցել են 200 էջ, անցել են տարիներ, ուրախ ու դաժան օրեր: Ու էլի լաց եմ լինում. կկարոտեմ այդ տունը: Եվս հարյուր էջ. ես ու հերոսս արդեն հարմարվել ենք մեր նոր տանը, նոր ծանոթներ ունենք: Ամեն ինչ խաղաղ է, հանգիստ, հերոսս երբեմն իջնում է, նստում բակում ու հայացքներով փոխանակվում իրենց նոր հարևանուհու հետ: Սպասում եմ` երբ են ծանոթանալու, որ սկսվի հերոսիս կյանքի նոր էտապ: 50 էջ անց վերջանում է այդ էտապը, կարծես, երեկ էր սկսվել: Հանկարծ նկատում եմ` ընդհամենը 100 էջ է մնացել: 100 էջը կարդում եմ դանդաղ, հանգիստ, առանց շտապելու: 50 էջ. վախենում եմ կարդալ: 10 էջ. շուտով վերջանում է գիրքս, այս 10 էջն էլ կարդամ ու նոր գիրք սկսեմ կարդալ: Վերջին էջ. զննում եմ ամեն տառը, ուսումնասիրում, կարդում ինչքան հնարավոր է դանդաղ: Վերջին նախադասություն, վերջին տող, վերջին բառ, վերջին տառ, վերջ: Վե՞րջ: Այսքան շու՞տ:
Հաջորդ օր. ու՞ր է գիրքս, ու՞ր է հերոսս: Վե՞րջ: Էլ չկա, կորցրի նրան, այն տպավորությունն է, կարծես թանկ մարդ եմ կորցրել: Դատարկ է: Կարոտել եմ հերոսներիս, ընկերներիս: Բացում եմ գիրքս, կարդում սիրելի հատվածներս ու կարոտից լաց լինում: Ինչ-որ բան պակասում է: Ուզում եմ, որ էլի գնանք այն պարսպի մոտ ու հարևանի տանը նայենք, ուզում եմ, որ էլի դաշնամուր նվագենք, էլի պապիկի հետ զբոսանքի գնանք, ուզում եմ, որ էլի սիրահարվի, էլի նոր ընկերներ ձեռք բերի…
Այնքան եմ քեզ կարոտել, իմ սիրելի հերոս: Դու մնացիր ինձնում, դու էլ երբեք իմ սրտից չես գնա: Դու փոխեցիր կյանքս: Սովորեցրիր ապրել ուրիշների կյանքով, քո կյանքի փորձով ինձ կյանքի փորձ տվեցիր: Ինչ՞ու վերջ: Չեմ ուզում ուրիշ գիրք կարդալ, չեմ ուզում: Միայն ուզում եմ նորից միասին երազենք, միասին լաց լինենք, ուրախանանք, սպասենք….
            Աշնան մի ցուրտ օր էր, այդ օրն էր, երբ վերցրի գիրքն ու կյանքիս նոր էջ բացեցի, ապրեցի մի ամբողջ կյանք …
            Շնորհակալ եմ այդ օրվան, որ այն պարզապես եղավ իմ կյանքում…

             


 
Picture
Երբ ասում ես բնազդ միանգամից պատկերացնում ես վայրենություն , հիշում ես կենդանիների մասին հաղորդումների գիշատիչների հատվածները :Բայց դա այդպես չէ : Բնազդը դա այն վարքագծի մասին ինֆորմացիան  է, որը առանձնյակը ստանում է ժառանգական : Ժառանգելով բնազդը առանձնյկը սովորորում է ընկալել արտաքին միջավայրը , անում է ամեն ինչ սովորելու համար : Առանձնյակներից շատերը բնազդով ստանում են նաչև գոյատևելու մասին ինֆորմացիա : Բոլոր առանձնյակները չի որ գիշատիչ են :Հետեվաբար շատ քիչ առանձնյակներ են ստանում միս ուտելու ինֆորմացիա : Ինձ ամենաշատը ջաղայանցնում է այն , որ ասում են թե ՄԱՐԴԸ բնազդաբար կարող է սպանել և նկատի ունեն անձնական շահը , օրինա փողը , կամ նման մի բան : Մարդը բնազդաբար կարողէ սպանել, բայց միայն պաշտպանելու կամ պաշտպանվելու նպատակով : Դա դեռ չի նշանակում, որ մեր բնզդների մեջ դա կա : Ողակի մենք իսկսզբանե պայքրում ենք ապրելու համար ու ապրելու համար կարող ենք սպանել : Իդեպ այդպիսի սպանությունները արդարեցվում են ու չեն դատապարտվում :Լինել վայրի նշանակում է հետեվել բնազդներին , սովորել ու ապրել , ապրել չվնասելով մնացածին և վնասել պաշտպանվլու նպատակով միայն :Լինել վայրենիի նշանակում է կորցնել զգայարաններն ու զգացմունքները , ապրել ուտելու համար , ուտել այն ինչ ստացվել է սպնելու միջոցով : 

 
 
Picture
Շատերը , երբ լսում են այս անունը հիշոմ են ամերիկյան ֆիլմեր այս մարզաձևի մասին : Առաջին բանը , որ պատկերացնում են դա մի խումբ մարդիկ են որոնք ծեծում են իրար գնդակի համար : Իմ մոտ էլ էր այդպես , մինչև ինքս չխաղացի : Դե սկզբից վախ կար, մտածում էի հեսա իրար ենք ծեծելու, բայց չէ: Իրականում խաղը իր մեջ դաժանություն չի պարունակում ու հարկավոր չի պաշտպանիչ հագուստ : Ֆիլմերում տեսածը դա ռեգբիի ամերիկյան տարբերակն է , իսկ իսկական ռեգբին այնքան ապահով է , որ նույնիսկ աղջիկները հանգիստ կարող են խաղալ տղաների հետ : Խաղի նպատակը գնդակը հակառակորդի դարպասը հասցնելն է , բայց դու չես կարողանա անել դա , եթե խաղաս մենակ , առանց հաշվի առնելու ընկերներիդ : Բացի դա թիմը պետք է ունենանախորոք մտածված պլան , քանի որ խաղըշատ արագ է ընդանում ու առանց դրա ուղակի չեք կողմնորոշվի թե ինչ անել: Պլանի կազմումը ինձ ամենաշատը դուրեկավ ու հենց սա է , որ ավելի հետքրքիր է դարձնում խաղը մյուս խաղերից : Լավ հետաքրքիր է նաև ռեգբիի գնդակը: Դե երևի գիտեք , որ այն ձգված է երկու կողմից : Այդպիսի տեսքը հնարավորություն է տալիս ավելի մեծ քանակությամբ հնարքներ օգտագործել փոխանցում անելու համար:Բայց ամենադժվարը դա հակառակորդին շրջանցելն է: երբ խաղում ես անծանոթի հետ այս կետը ունի  նոռմալ բարդություն , իսկ երբ հակռակորդտ ընկերդ է գրեթե անհնար է դառնում նրան խաբելը ու հենց սրա համար է , որ այս խաղում կարող ես ավելի լավ ճանաչել ընկերներիդ : Դե ինչքան էլ կարդաք գրածս չեք ստանա այն ինչ խաղը խաղալուց : Հաստատ կարելի է գոնե մեկ անգամ փորձել :

 
Picture

      Մի գդալ սեր է պակասել, իսկ ես կասեի` պակասել է մի տոննա սեր: Մարդիկ սկսել են սիրել առարկաները, երևույթները, իսկ մարդկանց սիրելն արդեն նույնիսկ տարօրինակ է: Շատերի համար ծիծաղելի է պարզապես կանգնել ու հարազատ մարդուն պատմել, թե ինչքան ես սիրում: Չէ, խոսքը չի գնում սիրահար զույգերի մասին, ովքեր ամեն պատեհ թե անպատեհ առիթը օգտագործում են իրենց սերը պատմելու համար: Ես խոսում եմ սովորական մարդկանց մասին: Օրինակ` մեզնից յուրաքանչյուրը քան՞ի անգամ է գնում ու մորն ասում. “Քեզ շատ եմ սիրում..” կամ թեկուզ մտերիմ ընկերոջը. “Դու իմ կյանքում ամենաթանկ մարդկանցից մեկն ես”: Դժվա՞ր է: Ի՞նչ ամոթ կամ տարօրինակ բան կա սերդ արտահայտելու մեջ: Ինչ՞ու մարդկանց չենք ասում, թե որքան կարևոր են իրենք մեզ համար: Կյանքը շատ կարճ է, ու հնարավոր է` էլ երբեք հնարավորություն չունենաս այդ ամենն ասելու: Չգիտես` ինչ կլինի վաղը, կամ թեկուզ հենց հաջորդ րոպեին, ու հնարավոր է թանկ մարդ կորցնես, ով այդպես էլ չիմացավ` ով էր իրականում քեզ համար: Բայց փոխարենը, ոչ ոք երբեք չի ամաչում ասել, թե որքան է սիրում ինչ-որ անշունչ առարկաներ, կամ նույնիսկ վերացական երևույթներ: Մարդկանց սիրեք, մարդկանց: Իրերը միշտ էլ կան ու կլինեն, իսկ մարդիկ… Բացիր սիրտդ, մի ամաչիր: Բոլորս էլ մարդ ենք, քարից չենք: Ո՞վ չի ուզի իմանալ, որ սիրված է, որ անգին է մեկի համար: Ու պատկերացրու հենց քեզ. մի՞թե չես ուրախանա, երբ մեկը քեզ ասի` որքան շատ է սիրում: Մի՞թե հաճելի չէ: Ու ամաչել պետք չէ, հակառակը` պետք է ամաչել այն մտքից, որ սիրում ենք առարկաները, ոչ թե մարդկանց….
    Սիրեք ու գնահատեք ՄԱՐԴԿԱՆՑ. մի գդալ սեր ավելացրեք ձեր քարացած սրտերում….. 

Հ.գ. գրածս ընդհանրապես կապ չունի "Մի գդալ սեր" երգի հետ, ուղղակի անունը շատ համապատասան էր: Ի դեպ, այդ երգն էլ եմ շատ սիրում:
                                                                                                Շուշան         

 
Ֆիլմը նկարահանվել է 2003 թվականին ԱՄՆ-ում Րիչարդ Լինկլեյտի կողմից : Գլխավոր դերերում է Ջեք Բլեքը : Ֆիմը պատում է երաժշտոթյան հետ ամուսնացած մարդու մասին , ով իր գաղափարները ավելի թանկ գնահատեց , քան իր փողի հետևից ընկած ընկերներին : Ֆիլմը կատկերգական է , բայց դա չի նշանակում, որ ռոքը դրանից տոժել է : Ոչ : Նա կլիներ սովորական փաստագրական ֆիլմ , եթե չլիներ հումորը : Ռեժիսյորը կատակով է վերաբերում հերոսի խենթություններին և ֆիլմի վերջում ցույց տալիս որ դա միանքամայն լուջ է : Լավ էլ չպատմեմ , որ նայեք ու չձանձրանք : Իսկ եթե ուզեք կարող եք  նաև կիսվել այս գրառման տակ :
 
BTD, կամ որ նույն է Bloon tower defenes :Բոլորն էլ սիրում են փուչիկներ : Չկա մի մարդ ով խաղացած չլինի փուչիկով : Սկբում բոլորն էլ ափսոսանքով են մոտենում փուչիկին , բայց վերջում մեկ է այն պայթեցնում են : BTD խաղը տալիս է քեզ մեծ քանակությամբ փուչիկներ , որոնք վիրտոալ են : Դժվար գտնվի մարդ , ով ափսոսա վիրտուալ փուչիկները :Այդ պատճառով այս խաղում կարող ես անխնա օայթեցնել դրանք : Մարդիկ ունեն փուչիկներ պայթեցնելու տարբեր հնարքներ և այդ պատճառով խաղում նույնպես դրանք բազմազան են : Հիմա հիշեցիք թե ինչ չարաճճիություններ (կապիկություններ) եք արել կապված փուչիկի հետ : Խաղի հեղնակները չեն մոռացել նաև սա : Խաղում կա տարբեր կապիկներ , որնք էլ հենց պայթեցնում են փուչիկները :

Ըմմմմմմմմմմ..............
Շատ մանական ստացվեց : Այնքան էլ չէ : Խաղը տրամաբանական է : Այն հաղթելու համար պետք է կազմես սեփական մարտավրությունդ : Հենց  այս պատճառով էլ խաղը ասպառ կարելի է խաղալ . ամեն անգամ նոր ու հնարամիտ մարտավարություն վարելով : Լավ շատ չսպասեցնեմ : Այս խաղերը կարող եք խաղալ սեղմելուվ ներքևի նկարներին :
 
Շատերն են լսել այն կատակը , թե ծամոնը աճում է ծառին , կամ պատկերացրել են մի ծառ , որի վրա ծամոն է աճում :
Մարդիկ չեն կարող մտածել բաներ , որոնք ամբողջությամբ անհավանական  են : Այս ամենը հասկանալու համարնար հասկանանք , թե ինչ է ծամոնը : Դա փափուկ նյութ է , որը թարմացնում է շնչառությունը : Այդպիսի նյութեր հիմա ստանում են տարբեր քիմիական եղանակներով : Ուրեմն ստացվում է , որը ծամոնը առաջացել է գիտության զարգացման հետ : Այդ դեպքում ինչպես բացատրել այն ,որ մ.թ,ա. հռոմեացիները ծամում եին մի նյութ, որը թարմացնումէր շմչառությունը : Բանն այն է , որ ծամոնը ունի բուսական ծագում և այն <<աճում>> է ծառերին : Գոյություն ունի մի ծառ մաստենի անվանմամբ:Այն ունի սպիտակ գույնի խեժ , որը հավաքում են ծառի վրայից նույն այն եղանակով , ինչպես բնական կաուչուկը :

    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն