Picture
             
        Նայում էի անցած տարվա նկարներս ու կարոտում անցած տարին, իսկ անցած տարի կարոտում էի նախանցած տարին ու գիտեմ, որ մյուս տարի էլ այս տարին եմ կարոտելու: Զարմանալին այն է, որ անցած տարի մտքովս էլ չէր անցնում, որ հնարավոր է կարոտեմ այդ ամենը: Կարոտում եմ “ընկերներիս”, ովքեր նույնիսկ մոռացել են գոյությանս մասին, կարոտում եմ արկածներս, որոնք սովորական դեպքեր էին, որ, երևի, յուրաքանչյուրի հետ էլ եղել են, կարոտում եմ ամեն ինչ, նույնիսկ անցած տարվա օդը: Ու անցյալի կարոտով սիրում եմ երազել ապագայիս մասին: Իսկ Ներկա՞ս…
         Ներկաս այն է, որը ես հիմա ծախսում եմ անցյալս կարոտելով ու ապագայի գեղեցիկ ծրագրեր կազմելով: Իսկ այդ նույն ապագան էլ, երբ դառնա ներկա, էլի ծախսելու եմ, այդ անգամ` դրա ապագայի մասին երազելով: Մի՞թե երբեք չեմ ապրելու ներկայով: Ահավոր է, որովհետև գիտակցում եմ սխալս, բայց ամեն անգամ բավականաչափ ուժ չեմ ունենում ներկայովս ապրելու: Շարունակ մտածում եմ. “ Եթե ամեն ինչ անցած տարվա նման լիներ…”: Ախր հենց այդ նույն, իդելական, գեղեցիկ, վառ պատկերներով անցյալը իրենից ոչ մի յուրահատուկ երևույթ չի ներկայացնում, քան պարզապես այն ժամանակվա ներկաս: Ու հիմա ես ծախսում եմ երիտասարդ օրերիս ներկան, որը հետո կարոտելու եմ: Ախր ի՞նչը կարոտեմ, եթե ժամանակիս 90%-ը հենց կարոտ է: Ստացվում է` կարոտելու եմ կարո՞տը: Եթե այսպես գնամ, ապա հաստատ կխճխվեմ անցյալի, ներկայի ու ապագայի թելերի հանգույցում: Երևի ավելի ճիշտ կլինի հանգիստ թողնել անցյալը, որքան էլ այն գրավիչ լինի, ապրել ներկայով` կերտելով ապագան: Թերևս հենց հիմա կարող եմ դադարել նայել հին նկարներս ու պարզապես գնալ ու մի գիրք կարդալ: Կարդալն էլ, երևի, ամենալավ միջոցն է ներկան երազային դարձնելու ու միաժամանակ լավ ու կայուն ապագա ստեղծելու…..

         Դե ինչ, սկսեմ հենց ամենափոքր քայլերից: Վաղուց է ժամանակը ներկայով ապրելու…. ԹԵԿՈՒԶ ՀԵՆՑ ՔԵԶ ՀԱՄԱՐ….  
                                   Շուշան:





Leave a Reply.

    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն