Մի գդալ սեր է պակասել, իսկ ես կասեի` պակասել է մի տոննա սեր: Մարդիկ սկսել են սիրել առարկաները, երևույթները, իսկ մարդկանց սիրելն արդեն նույնիսկ տարօրինակ է: Շատերի համար ծիծաղելի է պարզապես կանգնել ու հարազատ մարդուն պատմել, թե ինչքան ես սիրում: Չէ, խոսքը չի գնում սիրահար զույգերի մասին, ովքեր ամեն պատեհ թե անպատեհ առիթը օգտագործում են իրենց սերը պատմելու համար: Ես խոսում եմ սովորական մարդկանց մասին: Օրինակ` մեզնից յուրաքանչյուրը քան՞ի անգամ է գնում ու մորն ասում. “Քեզ շատ եմ սիրում..” կամ թեկուզ մտերիմ ընկերոջը. “Դու իմ կյանքում ամենաթանկ մարդկանցից մեկն ես”: Դժվա՞ր է: Ի՞նչ ամոթ կամ տարօրինակ բան կա սերդ արտահայտելու մեջ: Ինչ՞ու մարդկանց չենք ասում, թե որքան կարևոր են իրենք մեզ համար: Կյանքը շատ կարճ է, ու հնարավոր է` էլ երբեք հնարավորություն չունենաս այդ ամենն ասելու: Չգիտես` ինչ կլինի վաղը, կամ թեկուզ հենց հաջորդ րոպեին, ու հնարավոր է թանկ մարդ կորցնես, ով այդպես էլ չիմացավ` ով էր իրականում քեզ համար: Բայց փոխարենը, ոչ ոք երբեք չի ամաչում ասել, թե որքան է սիրում ինչ-որ անշունչ առարկաներ, կամ նույնիսկ վերացական երևույթներ: Մարդկանց սիրեք, մարդկանց: Իրերը միշտ էլ կան ու կլինեն, իսկ մարդիկ… Բացիր սիրտդ, մի ամաչիր: Բոլորս էլ մարդ ենք, քարից չենք: Ո՞վ չի ուզի իմանալ, որ սիրված է, որ անգին է մեկի համար: Ու պատկերացրու հենց քեզ. մի՞թե չես ուրախանա, երբ մեկը քեզ ասի` որքան շատ է սիրում: Մի՞թե հաճելի չէ: Ու ամաչել պետք չէ, հակառակը` պետք է ամաչել այն մտքից, որ սիրում ենք առարկաները, ոչ թե մարդկանց….
Սիրեք ու գնահատեք ՄԱՐԴԿԱՆՑ. մի գդալ սեր ավելացրեք ձեր քարացած սրտերում…..
Հ.գ. գրածս ընդհանրապես կապ չունի "Մի գդալ սեր" երգի հետ, ուղղակի անունը շատ համապատասան էր: Ի դեպ, այդ երգն էլ եմ շատ սիրում:
Շուշան