Picture
     Այն պահը, երբ զգում ես, որ միայնակ ես, բոլորովին միայնակ չնայած ունես ընտանիք, ընկերներ, հարազատներ.... Այն պահը, երբ ոչ ոք քեզ չի հասկանում ու ոչ էլ փորձում է հասկանալ, երբ միայն դու ես այդպիսին, երբ ոչ ոք չի էլ ցանկանում քեզնում տեսնել լավը, բոլորը միայն ամենավատն են տեսնում: Այն պահը, երբ հասկանում ես, որ հենց դա է “միայնություն” կոչվածը, երբ բոլոր ընկերներդ ուղղակի ընկերներ են ու չեն էլ ուզում լինել ավելի թանկ քեզ համար, երբ շատ հաճախ առանց որևէ պատճառի ուզում ես ուղղակի լաց լինել, բայց դա էլ չի օգնում.... Հասկանում ես, որ քո բոլոր փորձերը նոր ընկերներ գտնելու, հարազատ մարդկանց հետ մտերմանալու, զուտ չգնահատված ու խղճուկ փորձեր էին: Դու միայնակ ես, միայնակ` քո մտքերի, զգացումների ու զգացմունքների, հույսերի,երազանքների հետ: Երբեմն ուզում ես լինել միայնակ, այնպես, որ հանգիստ շնչես, ազատ մտածես ու չափազանց շատ երազես: Բայց պահ է գալիս, երբ այդ հաճելի միայնությունը վերածվում է ցավի, անտանելի ու անբուժելի ցավի: Երբ ուզում ես խոսել, դատարկել սիրտդ, իսկ դիմացինիդ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Երբ ուզում ես ուղղակի գտնել քո շրջապատը, քո միջավայրը, որտեղ բոլորը միշտ պատրաստ են լսել քեզ, օգնել, աջակցել, խորհուրդ տալ, ում դու կարող ես տալ սրտումդ պահածոյացրած մեծ սերը, որ նրանց համար էիր պահել: Չկան այդպիսի մարդիկ, դու սիրում ես այն մարդկանց, ովքեր քեզ, ճիշտ է, սիրում են, բայց բոլորովին այլ աշխարհից են: Երբ հասկանում ես, որ դա է միայնությունը, սիրտդ կծկվում է ցավից, ուզում ես լաց լինել, բայց միայնությունը քեզնում անգամ լաց լինելու ուժ չի թողել: Այն կործանարար է, կործանում է քեզ, խորտակում ու այնքան հմտորեն, որ դու դա չես էլ հասկանում, իսկ երբ հասկանում ես` արդեն կործանել է: Դու սկսում ես ապրել միայն երազանքներիդ հետ, դու մոռանում ես ռեալ աշխարհը. դա միայն թույլերին է բնորոշ, իսկ մի՞թե դու թույլ էիր առաջ: Միայնությունն է քեզ թուլացրել, որովհետև միայնակ մարդը միշտ էլ անպաշտպան է: “Միայնակ”` սարսափելի ու զզվելի բառ, բառ ու տհաճ էմոցիաների կույտ:
    Ու չնայած ամեն ինչին դու դեռ սպասում ես, հույս ունես, որ աշխարհի երեսին կա այնպիսի մարդ, ով զգում է այն, ինչ դու ես զգում, ով պատրաստ է կողքիդ լինել ու լսել քեզ դարերով: Գուցե այդպիսի մարդը մեկը չէ, այլ մի քանիսն են, կամ գուցե շատերը: Ու դու սպասում ես, սպասում ես այդ մարդկանց, այն հույսով, որ նրանք են այդ մարդիկ, ում հետ դու քեզ երբեք միայնակ չես զգա, ովքեր երբեք միայնակ չեն զգա քեզ հետ...... 
                                                                         Շուշան:

semsamson
25/5/2012 06:27:47 pm

Շուշ կներես,բայց դու սխալ ես...ծայրահեղորեն սխալ ես,որովհետև քանի անգամ ես զանգել ընկերներիցդ մեկին եւ ասել,որ ուզում ես հետը խոսել ու եթե արել ես տենց բան,քեզ մերժել են?

Reply
Shushan
26/5/2012 12:32:48 am

Նայած ով: Պատկերացրու, որ ընկերներ էլ կան, ովքեր նույնիսկ մոռացել են գոյությանս մասին: Կան, որ մերժել են, կան, որ լսել են, բայց մենակ որպես պարտականություն:

Reply
semsamson
26/5/2012 04:16:22 pm

Շուշ էդ դեպքում դու պետք ա վերանայես ընկերներիդ ցուցակը ու մի հատ լաավ ֆիլտրես իսկական ընկերներին Չիսկականից:

Reply
Shushan
27/5/2012 02:18:40 am

Սամ, ախր պետք ա իսկականի թեկնածուներ լինեն.... չկան պռոստո... մարդկային ճգնաժամ :D

Reply
semsamson
27/5/2012 02:43:50 am

էլ մի Շուշ,դու չես փորձում նույնիսկ փնտրել տենց մարդկանց...շատ ժամանակ չես էլ նկատում

Reply
Shushan
27/5/2012 03:45:29 am

Սամ լավ էլիիի.. ես չեմ փորձում.. ինչքան վատ ես դու ինձ ճանաչում :/

Reply
semsamson
27/5/2012 04:17:13 am

Ոչ...ես քեզ լավ եմ ճանաչում...դու հաստատ համոզված ես որ կարող ես լավ ընկեր լինելու պատասխանատվություն վերցնել քեզ վրա?

Reply
Shushan
27/5/2012 07:11:43 pm

Ես պատրաստ եմ ու եղել եմ... ուղղակի էդ առիթից օգտվողներ էլ են եղել ու արդյունքում ես մենակ եմ:

Reply
Նարեկ
28/5/2012 08:37:41 pm

Քանի մենք կանք դու հաստատ մենակ չես

Reply
Shushan
3/6/2012 04:13:26 am

մերսիի.. ես ուղղակի լրիվ ուրիշ իմաստով նկատի ունեի: Բայց մերսի երեխեք, մերսի, որ կաք....

Reply



Leave a Reply.

    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն