Երևի ամենազզվելի պահն է, երբ ոչինչ չեմ ուզում: Ամեն ինչ տհաճ է ու միեևնույնն է ինչ կլինի: Աշխարհը պայթի էլ, Երկիր մոլորակը քանդվի էլ, ինձ միևնույնն է: Ամեն ինչ այսպես է սկսվում. առավոտ: Քնաթաթախ, անտարբեր ինքս իմ հանդեպ, կիսասանրված, պայուսակս կիսատ դասավորած վազում եմ դուրս, որ դասից գոնե 10 րոպեից ավել չուշանամ: Հասնում եմ դպրոց ու քունս սկսում է գալ: Դասերի ժամանակ ամեն ինչ անում եմ, որ ուշադրությունս կենտրոնացնեմ միայն դասի վրա: Անկեղծ եմ ասում` ամեն ինչ անում եմ: Բայց դե առարկաներ կան, որոնց ժամանակ հազիվ եմ քունս զսպում: Հետո դասամիջոցի զանգը լսելով` երջանիկ դուրս եմ գալիս դասարանից, որ գոնե զգամ, որ ապրում եմ: Դուրս եմ գալիս. նորից նույն մարդիկ, նույն խոսակցությունները, նույն մտքերը…. Հոգնում եմ, ուղեղս անջատած միայնակ կանգնում եմ միջանցքի մեջտեղում: Ինչ-որ նորություն եմ ուզում, արկածներ, էքստրիմ: Չեմ ուզում ամեն օրս մյուսի նման անցնի: Ուզում եմ ամեն անգամ ամեն ինչ տարբեր լինի: Ուզում եմ շնչել, զգալ, որ ապրում եմ, ոչ թե` գոյատևում: Կանգնում եմ միայնակ, այն հույսով, որ ուր որ է մեկը կմոտենա ու կզրուցի հետս, ինչ-որ հետաքրքիր բան կասի: Գալիս են էլի նույն մարդիկ ու խոսում էլի նույն թեմաներից: Դասերից հետո տուն վերադառնալիս` սիրում եմ նստել բաց պատուհանի կողքին, որ գոնե այդ տոթ քամին մի քիչ շունչ բերի: Նայում եմ ամայի փողոցներին. ամեն ինչ ձանձրույթ է ներշնչում: Տուն գնալիս ամենասիրելի պահն է, երբ հանդիպում եմ որևէ փոքր շունիկի կամ փիսիկի, մի պահ կենդանանում եմ, ուրախանում, հիանում նրանով, հետո գնում: Տուն եմ մտնում միլիոնավոր ծրագրերով. Տնայիններս անեմ, դաշնամուր նվագեմ, գիրք կարդամ, համակարգչի դիմաց մի քիչ էլ նստեմ ու պարապմունքի գնամ: Արդյունքում` ժամանակիս մի մասն անցնում է սպասելով, մյուս մասը ֆեյսբուքում օնլայն լինելով: Հետո կիսաքուն պարապմունքի եմ գնում, տուն վերադառնում, հանգստանում: Ու վերջապես` գիշերվա ժամը 12:00-ին ռեժիմով, պարտաճանաչորեն սկսում եմ տնայիններս անել: Ուշ վերջացնում եմ ու մեռած պառկում քնելու: Երբեմն հասցնում եմ մի էջ գիրք կարդալ մինչև քնելս: Բայց այնքան հոգնած եմ լինում, որ այդ մի էջն էլ եմ հազիվ կարդում:
Բարկանում եմ վրաս, կարծես ծերացած լինեմ. ամեն ինչից հոգնում եմ, ոչինչ չեմ հասցնում, էնէրգիա չի մնացել մեջս: Շունչ չկա մեջս: Անընդհատ քնած եմ, հոգնած, չեմ հասցնում ու չեմ էլ ուզում մի վայրկյան ռեալ կյանքին տրամադրել: Բայց հերիք է` սա ողորմելի վիճակ է: Իրոք: Վերջ տալու ժամանակն է: Ոչ թե վերջ Կտամ, այլ` վերջ տամ: Գնացի: Գնամ, որ հասցնեմ երիտասարդ օրերս ուրախ վայելել, ոչ թե` ծերացած…
Շուշան:
Բարկանում եմ վրաս, կարծես ծերացած լինեմ. ամեն ինչից հոգնում եմ, ոչինչ չեմ հասցնում, էնէրգիա չի մնացել մեջս: Շունչ չկա մեջս: Անընդհատ քնած եմ, հոգնած, չեմ հասցնում ու չեմ էլ ուզում մի վայրկյան ռեալ կյանքին տրամադրել: Բայց հերիք է` սա ողորմելի վիճակ է: Իրոք: Վերջ տալու ժամանակն է: Ոչ թե վերջ Կտամ, այլ` վերջ տամ: Գնացի: Գնամ, որ հասցնեմ երիտասարդ օրերս ուրախ վայելել, ոչ թե` ծերացած…
Շուշան: