Երեսբուք. հայկական հանճարեղ մտքի հերթական թռիչք: Լավ, եթե լուրջ, ուրեմն ասեմ, որ ապշած եմ: Հասկացանք` սիրում ենք նմանակել, բայց լավ, այս աստիճանի՞: Չգիտեմ: Ինձ թվում է, որ եթե ուզեին, ուրեմն հաստատ կարող էին հորինել ավելի հետաքրքիր ու ոչ նմանակած անուն: Ասենք, սիրուն էլ չի հնչում: Կամ ընդհանրապես` ինչո՞ւ են հայերն այդքան սիրում նմանակել: Ինչո՞ւ չենք փորձում ստեղծել մերը, նորը, ինչո՞ւ ենք անընդհատ ձգտում դեպի ամերիկյանը, եվրոպականը: Կարծում եմ` եթե փորձենք, ապա հաստատ շատ լավ կստացվի, համենայն դեպս ավելի լավ կստացվի, քան նմանակածը: Ախր գոնե որակով նմանակեն. իրենք սարքում են դրա ավելի վատը, ավելի անիմաստը: Բնականաբար, սպասում են, որ մարդկանց համար դա կլինի ինչ-որ ֆուրորային նորություն: Բայց դե, կոնկրետ այս դեպքում, մի քանի ադնակլասնիկյան դեմքեր կգրանցվեն, հետո կվերադառնան իրենց սիրելի ռաբիսի օրրանը` ադնակլասնիկը: Իսկ ֆեյսբուքյան ակտիվիստները ինձ թվում է, կծիծաղեն նման անվան վրա: Մի խոսքով. մի բան եմ խնդրում, իմ սիրելի նմանակելու սիրահարներ, մի քիչ փորձեք ձերը ստեղծել, ձեր սեփականը, կապ չունի թե խոսքն ինչի մասին է: Մարդիկ ձեզ հիշելու են ձեր ստեղծածով, նրանով, ինչով դուք տարբերվում եք մյուսներից: Թեկուզ հենց ամենափոքր հարցերում, փորձեք տարբերվել, փորձեք ստեղծել ձերը: Ինչևէ, մի քիչ հիմար փոսթ ստացվեց, բայց դե հենց որոշեցի գրել, մուսսաս անհետացավ….  
         Իսկ հիմա` վայելենք նմանակման այս գեղատեսիլ գլուխգործոցը.
http://www.yeresbook.com/

                                                                                Սիրով` Շուշան:

22/7/2012 06:08:59 am

Վայ,իսկականից,նայեցի կայքը` ամաչեցի,էտ ինչ էր! Ու համ էլ,էտ ինչ պարսիկների նկար ա աջ անկյունւմ?:D

Reply
Շուշան
24/7/2012 07:32:29 pm

Իսկականից ամոթ ա: Ինչքան ա հնարավոր թխել?! Ի դեպ, էնօրը մի զարմանալի լուր լսեցի. ասում են էս երեսբուքը Արմենիա թիվիին ա պատկանում.. Դե հազիվ էլ էդքան էլի:

Reply
Aaaaaaa...
7/9/2012 04:35:38 am

գոնե անունը «Երեսբուք» չդնեին...

Reply
pepsteam
9/9/2012 09:34:06 am

vayyyyyyyyyyy mama jan ec mera...uffffff nervaynaca...

ԵՐԵՍԲՈՒՔ ?

Reply



Leave a Reply.

    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն