Picture
   Այսօր ուզում եմ խոսել առաջին հայացքից ծիծաղելի թվացող, բայց շատ հետաքրքիր մի տոնի մասին: Նախ ասեմ` կա գրկախառնության երկու օր` դեկտեմբերի 4` գրկախառնության միջազգային օր և հունվարի 21` գրկախառնության ազգային օր: Այս տարօրինակ տոնը սկսել են նշել 20-րդ դարի 70-ական թվականներից: Մարդիկ մեկնաբանում են, որ  գրկախառնվելիս միմյանց հոգևոր ջերմություն են փոխանցում: Կա նաև գիտական մեկնաբանություն, ըստ որի` գրկախառնվելիս բարձրանում է մարդու դիմադրողականությունը, հեմոգլոբինի մակարդակը նաև կարգավորում է նյարդային համակարգը:


 Բայց սա դժվար թե հիմա հետաքրքրի: Ասեմ անհատական կարծիքս. այս տոնը ինձ հենց առաջին հայացքից էլ դուր եկավ. այն շատ յուրօրինակ ու բարի տոն է: Ախր այնքան մարդիկ կան, որ ունեն գրկախառնության, ուշադրության, ջերմության կարիք: Պատկերացրեք, որ այդ օրերին դուք կարող եք գրկախառնվել նույնիսկ անծանոթների հետ: Ցավոք ես Հայաստանում չեմ պատկերացնում այս տոնը, որովհետև այստեղ եթե մեկին մոտենաս ու փաթաթվես, նա երևի կմտածի, որ դու մինիմում խենթ ես ու այդ մտքից հետո հաստատ չի գրկախառնվի: Բայց սա արդեն լրիվ ուրիշ խնդիր է, որին հետագայում կանդրադառնամ: Ինչևէ` կարծում եմ հիանալի տոն է, հնարավորություն` մարդկային ջերմությունը զգալու, քանի որ վերջին ժամանակներս մեր կյանքում այնքան է պակասում այդ փոքրիկ ջերմությունը.... 
                                                                                                           Շուշան:
semsamson
15/5/2012 09:29:51 pm

պատկերացնում ես ինչ հուզիչ կլինի եթե ինր որ մեկը գնա փաթաթվի մի ծեր ,միայնակ մարդու...

Reply
Shushan
15/5/2012 09:52:12 pm

Իսկապես... Ես կանեի :( Ուղղակի Հայաստանում էդ մարդը քեզ գժի տեղ կդնի :D

Reply
semsamson
15/5/2012 09:56:42 pm

Բայց ես ստեղ տենց բան տեսել եմ մի անգամ...

Reply
Shushan
15/5/2012 09:57:35 pm

ու? Մարդկանց ռեակցիան ինչպիսին էր?

Reply
semsamson
15/5/2012 10:00:55 pm

Դե մարդ կար նnրմալ էր ընդունում,մարդ էլ կար գազազում էր :)))

Shushan
15/5/2012 10:03:11 pm

Բայց իսկապես շատ հավես տոն է, ես հաճույքով կմասնակցեի :)

Reply
semsamson
15/5/2012 10:08:24 pm

ուղղակի մի տեսակ շատ բարի ա ...

Reply
Shushan
15/5/2012 10:25:20 pm

Դե դու չարին ես հակված :D

Reply
semsamson
15/5/2012 10:46:39 pm

դե չարին չէ,ուղղակի ես տենց եվրոպական բաներ չեմ սիրում

Shushan
15/5/2012 11:54:37 pm

Իսկ իմ համար էական չի ինչական է, կարևորը բարի է :)

semsamson
16/5/2012 12:03:30 am

բարիությունը շատ հարաբերական բան ա... {:

Reply
Narek
16/5/2012 12:09:47 am

ooooooooooo
ես մասնակցել եմ սենց բանի ուղակի բոլորը մեզ գժի տեղ եին դնում ու փախնում էին

Reply
Shushan
16/5/2012 03:56:35 am

Հա, ես տենց էլ գիտեի, բայց միևնույնն ա` շաաաաաաատ եմ ուզում մասնակցել:

Reply
semsamson
16/5/2012 04:07:00 am

Shush qani stex es asem,lsi mek-mek chat el mti pls)

Reply
Shushan
16/5/2012 09:25:01 pm

օքեյ :D

Reply



Leave a Reply.

    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն