Ֆիլմը նկարահանվել է 2003 թվականին ԱՄՆ-ում Րիչարդ Լինկլեյտի կողմից : Գլխավոր դերերում է Ջեք Բլեքը : Ֆիմը պատում է երաժշտոթյան հետ ամուսնացած մարդու մասին , ով իր գաղափարները ավելի թանկ գնահատեց , քան իր փողի հետևից ընկած ընկերներին : Ֆիլմը կատկերգական է , բայց դա չի նշանակում, որ ռոքը դրանից տոժել է : Ոչ : Նա կլիներ սովորական փաստագրական ֆիլմ , եթե չլիներ հումորը : Ռեժիսյորը կատակով է վերաբերում հերոսի խենթություններին և ֆիլմի վերջում ցույց տալիս որ դա միանքամայն լուջ է : Լավ էլ չպատմեմ , որ նայեք ու չձանձրանք : Իսկ եթե ուզեք կարող եք  նաև կիսվել այս գրառման տակ :
 
BTD, կամ որ նույն է Bloon tower defenes :Բոլորն էլ սիրում են փուչիկներ : Չկա մի մարդ ով խաղացած չլինի փուչիկով : Սկբում բոլորն էլ ափսոսանքով են մոտենում փուչիկին , բայց վերջում մեկ է այն պայթեցնում են : BTD խաղը տալիս է քեզ մեծ քանակությամբ փուչիկներ , որոնք վիրտոալ են : Դժվար գտնվի մարդ , ով ափսոսա վիրտուալ փուչիկները :Այդ պատճառով այս խաղում կարող ես անխնա օայթեցնել դրանք : Մարդիկ ունեն փուչիկներ պայթեցնելու տարբեր հնարքներ և այդ պատճառով խաղում նույնպես դրանք բազմազան են : Հիմա հիշեցիք թե ինչ չարաճճիություններ (կապիկություններ) եք արել կապված փուչիկի հետ : Խաղի հեղնակները չեն մոռացել նաև սա : Խաղում կա տարբեր կապիկներ , որնք էլ հենց պայթեցնում են փուչիկները :

Ըմմմմմմմմմմ..............
Շատ մանական ստացվեց : Այնքան էլ չէ : Խաղը տրամաբանական է : Այն հաղթելու համար պետք է կազմես սեփական մարտավրությունդ : Հենց  այս պատճառով էլ խաղը ասպառ կարելի է խաղալ . ամեն անգամ նոր ու հնարամիտ մարտավարություն վարելով : Լավ շատ չսպասեցնեմ : Այս խաղերը կարող եք խաղալ սեղմելուվ ներքևի նկարներին :
 
Picture
Խոսքը ok(okay,okey) բառի մասին ա:Հիմա կմտածեք` ինչ ա խոսւմ,բայց չէ.եդ բառն ունի շատ հիմար ու անկապ ծագում,ու օգտագործվել ա ծաղրական իմաստով,իսկ հիմա,չգիտես ինչու,ամբողջ աշխարհն էդ բառն ա օգտագործում:Այո,համարյա բոլոր լեզուներում ավելի ու ավելի շատ են սկսում օգտագործել օքեյը `գործածությունից հանելով միանգամից մի քանի գեղեցիկ բառեր...Նույնը կարելի է ասել lol-ի մասին,որը չնայած համացանցաիյն ծագում ունենալուն,օգտագործվում է նաև առօրյայում:Շուտով ամբողջ աշխարհը խոսալու ա 4-5 տառանոց,հիմար ծագում ունեցող,հապավում-բառերով...
  Ես հրաժարվել եմ հիմար բառերից ու նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս:

                                                                                                                                             semsamson

 
Picture
Լռություն էր,քար` լռություն:Տարօրինակ էր .ես ոչինչ չէի լսում՝ միաժամանակ լսելով ամեն ինչ: Փոխվել էր մտածելակերպս, շատ էի փոխվել նաև` ես:Թե ինչն էր պատճառը՝ ես չհասկացա:Սկսեցի մտածել մեզ փոխող հանգամանքների մասին:Սկսեցի առհասարակ մտածել կյանքի մասին:Եվ որոշեցի իմ մտքերը գրի առնել այն հույսով,որ գուցե մի օր ինչ-որ մեկը կհասկանա ինձ և կհասկանա այն, ինչը կարող է անհասկանալի թվալ շատերին:
<<-Փոխվել ես…>>տարօրինակ արտահայտություն է,չէ՞:Հաճախ ենք լսում այն ու հետաքրքիրն այն է, որ միշտ այն ժամանակ,երբ ամենաքիչն ենք սպասում:Ես հասկացել եմ, որ իրականում ոչինչ չի փոխվում ,ամեն ինչ նույնն է մնում : Իրականում ժամանակը, իրադարձությունները մեր շրջապատը և իհարկե մենք ենք մեզ փոխում:Մենք ծնվում ենք, ապրում, սկսում ենք խոսել, բացատրել և այդ ժամանակ ծնվում են մեր առաջին փոքր մտքերը: Մտքեր,որոնք դառնում են մեր փորձությունների սկիզբը, քանի որ հենց այդ փոքր մտքերից ենք ստեղծում մեզ և մեզ շրջապատող ամենինչը: Իմ կարծիքով փոխվում են բոլորը ,փոխվում է մեր կյանքին նայելու տեսանկյունը և մտածելակերպը:Երբ ինչ-որ մեկը նկատում է, որ փոխվել ես,դա նշանակում է,nր դադարել ես ապրել իր սովորության համաձայն:Նշանակում է , որ դու ինքդ ևս մի քայլ ես արել դեպի քո սեփական ես-ի հաստատումը:
Դու ունես ժամանակ , այն քոնն է և շատ բնական ու սովորական է թվում, բայց իրականում չկա սովորական իրավիճակ կան միայն անհամար փոփոխություններ, դիմադրողականություն և, այնուհետև, նորից փոփոխություններ:Իմ կարծիքով փոփոխություններ կարելի է անվանել կյանքի մի դժվարին փուլ` դժվարին, բայց նշանակալից.կարծես կյանքը երկրորդ հնարավորություն է ընձեռնում ապրելու, քո բոլոր սխալներն ուղղելու և կյանքին ուրիշ աչքերով նայելու համար:Այո՛ , իմ կարծիքով այդպես է .ճիշտ ուղու վրա ընկնելու համար պետք է փոխվես ,պետք է չվախենաս հայելու մեջ նայել` համոզված լինելով ,որ քեզ ներում են և դու ներում ես և դու չես վախենում,քանի որ դու ստեղծում ես և հենց ինքդ ես փոխում:Դա ոչ լավ է, ոչ էլ` վատ ,հենց կյանքն է այդպիսին:    Զգիչ

 
        Թումո` ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինձ համար` ընկերներ ձեռք բերելու հնարավորություն: Երբ առաջին անգամ գնացի Թումո` մտքովս էլ չէր անցնում, որ այնտեղ ժամանակը կարող է այդքան զվարճալի ու ուրախ անցնել: Թումո-ում քեզ շրջապատում են միայն յուրօրինակ ու հետաքրքիր մարդիկ. նրանցից յուրաքանչյուրը անհատականություն է: Թումո-ում յուրաքանչյուր անկյուն քեզ արկածներ, երջանիկ պահեր է խոստանում: Երբ ամեն անգամ ինձ հարցնում են այն նույն բարկացնող ու կրկնվող հարցը` “ Ի՞նչ եք անում Թումո-ում”,  ես պատասխանում եմ. “ Ամեն ինչ: Եկ, կտեսնես”: Հետո սկսում եմ ամենայն մանրամասներով պատմել Թումո-ի մասին: Այնքան բաներ կան, որ չեմ կարող պատմել, պետք է ուղղակի տեսնել, պետք է զգալ: Հենց միայն այն մտքից, որ Թումո-ն իր դրական մթնոլորտով ինձ օգնում է մոռանալ հոգսերս ու խնդիրներս, ես ուզում եմ ամբողջ օրս անցկացնել Թումո-ում: Գրածներիցս երևի մտածում եք, որ ես բացի սովորելուց ամեն ինչ անում եմ Թումո-ում: Գուցե ես քիչ եմ սովորում այն, ինչ պետք է սովորեի, բայց ես սովորեցի գտնել նոր ընկերներ, ընկա լրիվ մի ուրիշ աշխարհ, որտեղ ամեն ինչ ավելի բարի ու անկեղծ է քան այն աշխարհում, ուր ես ապրում էի մինչ այդ…. 
                                                                                                          Շուշան:

 
Picture
Այսօր էս գրառումը անելուց 2րոպե առաջ մեր բլոգը share է արվել odnoklassniki.ru ցանցում : Եթե տեսնում ես խնդրում եմ արձագանքիր , ուղակի շատ հետաքրքրեց թե դու ով ես...

 
Picture
Ուկրաինայում պայքար են սկսել...գուշակեք ինչի դեմ...մի քիչ էլ գուշակեք...լավ համը չհանեմ...Ուկրաինայում պայքար են սկսել ՔՅԱՌԹԵՐԻ,այսինքն գոպնիկների դեմ,բայց ոչ միայն,այսուհետ դատախազության կողմից կհետախուզվեն բոլոր քյառթերը,գոթերը և սկինհեդները:Դեռևս դրանով զբաղվում են միայն Լվով քաղաքում:Ուղղակի հետաքրքիր ա ինչով են տարբերելու գոպնիկներին  ուրիշներից:Այո հետաքրքիր նախաձեռնություն ա...Երևի պատրաստվում են Եվրո 2012-ին...






                                                                      semsamson

 
Շարադրության վեռնագիրը  <<Կյանքն առանց ինտերնետի >>:Բան այն է , որ բոլորը գրում են այն մասին թե ինչ կլիներ առանց ինտերնետի գյուտի , ու ստացվում է շատ տխուր ու հոռետեսական շարադրություններ : Ես որոշեցի դուրս գալ մրցադաշտից և մրցույթը բերել դեպի իմ <<ՏՈՒՆ>> :Իսկ են մարդիկ ովքեր կխորանան էդ թեմայով չեն նկատի որ մրցույթի անցկացման վայրը փոխվել է:
Եթե հետաքրքրեց կարող եք կարդալ :
ԿՅԱՆՔ ԱՌԱՆՑ ԻՆՏԵՐՆԵՏԻ
 
Picture
   Այսօր ուզում եմ խոսել առաջին հայացքից ծիծաղելի թվացող, բայց շատ հետաքրքիր մի տոնի մասին: Նախ ասեմ` կա գրկախառնության երկու օր` դեկտեմբերի 4` գրկախառնության միջազգային օր և հունվարի 21` գրկախառնության ազգային օր: Այս տարօրինակ տոնը սկսել են նշել 20-րդ դարի 70-ական թվականներից: Մարդիկ մեկնաբանում են, որ  գրկախառնվելիս միմյանց հոգևոր ջերմություն են փոխանցում: Կա նաև գիտական մեկնաբանություն, ըստ որի` գրկախառնվելիս բարձրանում է մարդու դիմադրողականությունը, հեմոգլոբինի մակարդակը նաև կարգավորում է նյարդային համակարգը:


 Բայց սա դժվար թե հիմա հետաքրքրի: Ասեմ անհատական կարծիքս. այս տոնը ինձ հենց առաջին հայացքից էլ դուր եկավ. այն շատ յուրօրինակ ու բարի տոն է: Ախր այնքան մարդիկ կան, որ ունեն գրկախառնության, ուշադրության, ջերմության կարիք: Պատկերացրեք, որ այդ օրերին դուք կարող եք գրկախառնվել նույնիսկ անծանոթների հետ: Ցավոք ես Հայաստանում չեմ պատկերացնում այս տոնը, որովհետև այստեղ եթե մեկին մոտենաս ու փաթաթվես, նա երևի կմտածի, որ դու մինիմում խենթ ես ու այդ մտքից հետո հաստատ չի գրկախառնվի: Բայց սա արդեն լրիվ ուրիշ խնդիր է, որին հետագայում կանդրադառնամ: Ինչևէ` կարծում եմ հիանալի տոն է, հնարավորություն` մարդկային ջերմությունը զգալու, քանի որ վերջին ժամանակներս մեր կյանքում այնքան է պակասում այդ փոքրիկ ջերմությունը.... 
                                                                                                           Շուշան:
 
Picture
10(11,12,եթե սենց շարունակվի,նոյնիսկ 13,14...) տարի պլանավորում ես վերջին զանգդ,մտածում ես վերջն ա լինելու ամեն ինչ,ընկերներիդ հետ ինչ ասես անելու ես,իսկ արդյունքում`չաղ տնօրեն,չաղ ու կոլոտ դասղեկ,անգրագետ աշակերտներ,անտարբեր դասատուներ...ու ամենակարևորը ընկերներիցդ համարյա բան չի մնացել,ՎԵՐՋ ռոմանտիկային...մի ձև գլորելու ես ամեն-ինչ,մինչև բանակ գնալը ու հետո գնաս կորես...
  Արի ու մի ասա...ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ!!!



this is the end
my beautiful friend...

                 
                                                                                                                      semsamson

    Loading

    Արխիվ

    July 2012
    June 2012
    May 2012

    Թեմաներ

    All
    յո յո
    ծառ
    խաղ
    ռոք
    ցանց
    ծամոն
    մետալ
    երազանք
    բնություն
    բռնություն
    Քաղաքականություն